Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնի (CRRC-Վրաստան) հետազոտության համաձայն հարցվածների 41%-ը աջակցում է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, 45%-ը Եվրամիությանը անդամակցությանը, իսկ 19%-ը Եվրասիական միությանը:

Հարցման համաձայն, հարցվածների 41%-ը հավանություն է տալիս Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, 26%-ը մասամբ կողմ մասամբ դեմ է, իսկ 20%-ը դեմ է Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

Եվրամիության դեպքում անդամակցության կողմնակիցների թիվը հետևյալն է. հարցվածների 45%-ը աջակցում է Վրաստանի անդամակցությանը այդ կազմակերպությանը, 28%-ը մասամբ կողմ է մասամբ դեմ, իսկ 14%-ը դեմ է Վրաստանի անդամակցությանը Եվրամիությանը:

Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը, ապա հարցվածների 19%-ը աջակցում է Վրաստանի անդամակցությանը այդ կազմակերպությանը, 24%-ը մասամբ կողմ են, մասամբ դեմ, իսկ 38%-ը դեմ է Եվրասիական միությանը Վրաստանի անդամակցությանը:

Այս ուսումնասիրությունը Վրաստանում անցկացվում է ամեն տարի՝ սկսած 2008 թվականից, իսկ 2013 թվականից` ամեն երկու տարին մեկ: Ուսումնասիրությունn իրականացվել է 2017-ի սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում և հարցվել է 2 379 հարցվող: Ուսումնասիրության միջին սխալի սահմանը կազմում է 2%: