Կառավարության հրամանագրով, որը ուժի մեջ է մտել 2017 թվականի հուլիսի 1-ին, «Պետծառայող պաշտոնյաներին դասեր սահմանելու կարգի մասին», Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյի և Քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձը ավելացել է, հաղորդում է ՆՈՌ ռադիոկայանը:

Փաստաթղթերի համաձայն պետական կառույցներում աշխատողներին տրվել են դասեր, և ըստ այդ դասերի, 2018 թ.-ին քաղաքապետարանի և Սակրեբուլոյի աշխատակիցները ստացան համապատասխան հավելումներ իրենց աշխատավարձերին: Պաշտոնյայի դասը սահմանում է պաշտոնատար անձի մասնագիտական գիտելիքների և փորձի մակարդակը: Աշխատակցին պաշտոնյայի դաս շնորհելը նպատակ է հետապնդում բարձրացնել մոտիվացիան, խթանել նյութական բարեկեցությունը և ապահովել պետծառայության կայունությունը:

Այսպիսով, ավելացավ քաղաքապետարանի հետևյալ պաշտոնյաների աշխատավարձերը.
Քաղաքապետի աշխատավարձը աճել է 12% -ով և կազմել 3100 լարի:

Առաջին փոխքաղաքապետինը՝ 1700-ից բարձրացել է մինչ 2000 լարի, երկրորդ փոխքաղաքապետի աշխատավարձը` 1500-ից մինչև 1800 լարի:

Ծառայությունների ղեկավարներինը` 1000-ից մինչև 1500 լարի:

Բաժանմունքների ղեկավարներինը` 1000-ից մինչև 1200 լարի:

Մասնագետներինը` 560-ից ավելացավ մինչև 700 լարի:

Չորրորդ աստիճանի երկրորդ կարգի մասնագետներ` 500-ից մինչև 650 լարի:

Կրտսեր մասնագետների աշխատավարձը` 500-ից մինչև 550 լարի:

Իսկ Նինոծմինդայի շրջանի Սակրեբուլոյում աշխատավարձերի աճը հետևյալն է.

Սակրեբուլոյի նախագահինը կազմում է` 3100 լարի:
Սակրեբուլոյի փոխնախագահինը` 2000 լարի:
Սակրեբուլոյում հանձնաժողովի նախագահինը` 1700 լարի է:
Սակրեբուլոյում խմբակցության նախագահինը կազմում է 1700 լարի:
Սակրեբուլոյի խմբակցության փոխնախագահինը` 800 լարի:
Սակրեբուլոյի ապարատի ղեկավարինը` 1500 լարի:
Երկրորդ կարգի Սակրեբուլոյի կազմակերպչական բաժնի ղեկավարինը` 1200 լարի:
Երրորդ կարգի Սակրեբուլոյի իրավական հարցերով, անձնակազմի և գրասենյակային աշխատանքների վերաբերյալ, կազմակերպչական հարցերի ավագ մասնագետներինը` 700 լարի: