Վահե Սարգսյանը Ջավախեցու «շնչով» շնորհավորեց jnews.ge-ի հայերեն բաժնի բացման առթիվ:

«Ջավախեցին 1913 թ. իր ժամանակավոր բնակության վայրից` հեռավոր Միջին Ասիայից, հետևյալ խոսքերով է շնորհավորում Ախալքալաքի անդրանիկ պարբերականի` «Ջավախք» թերթի լույս ընծայումը. «Հազար ծիլ-ծաղիկ ու հաջողություն մեր մայր Ջավախքին… Հազար-բյուր արև ու երկար արև մատաղ «Ջավախք»-ին… »: Այս շնչով ես նույնպես կուզենայի շնորհավորել Ձեր լրատվական գործակալության հայերեն բաժնի բացման առթիվ` ցանկանալով, որ այն միշտ ավետիսներ հաղորդի մեզ, դառնալով երկու ժողովուրդների` հայերի ու վրացիների շրջանում առկա առողջ ուժերի առավել սերտ և գործնական համագործակցության բանբերը», – գրում է Վահե Սարգսյանը: