Առաջատար ուսուցիչները 250-ի փոխարեն կստանան 700 լարի, իսկ ուսուցիչ-մենտորները 300-ի փոխարեն կստանան 1000 լարի:

Վրաստանի Կրթության և գիտության նախարարի հրամանի համաձայն, առաջատար ուսուցիչները կստանան ամսական 700 լարի լրացուցիչ հավելում իրենց աշխատավարձին, իսկ մենտորները` 1000 լարի հավելում, հաղորդում է առաջին հանրային ալիքը:

Այս փոփոխությունը մտցվեց Վրաստանի Կրթության և գիտության նախարարի 2015 թ.-ի սեպտեմբերի 28-ի «Պետական դպրոցներում ուսուցիչների պայմանների և նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» օրենքի համաձայն:

Առաջատար ուսուցիչներն ու մենտորներն ավելացված վճարումը կստանան փետրվարի 1-ից:

Շուշան Շիրինյան