ENPARD ծրագրի շրջանակում, Վրաստանում գյուղատնտեսության զարգացման համար, սկսվում է 12 մլն եվրո արժողությամբ նախագիծ:

Վրաստանի գյուղատնտեսության նախարարը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչները գյուղատնտեսության զարգացման համար հինգ տարվա պայմանագիր են կնքել:

12 մլն եվրո արժողությամբ նախագիծը նախատեսում է տարբեր փորձնական գյուղատնտեսական ծրագրեր և դրամաշնորհներ ֆերմերների, կոոպերատիվների, փոքր և միջին բիզնեսի համար:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է Գյուղատնտեսության և գյուղական շրջանների զարգացման Եվրոպական հարևանության ծրագրի (ENPARD) երրորդ փուլի շրջանակներում:

Շուշան Շիրինյան