Ախալքալաքի շրջանի Քաղաքապետարանը և Սակրեբուլոն, ինչպես նաև զինվորական ծառայությունը, սպասարկում է Silknet- ընկերության 41 ֆիքսված հեռախոս: Այդ կապի ծախսերը տարեկան կազմում է 8200-8900 լարի:

Ֆիքսված հեռախոսներից 16-ը գտնվում են Սակրեբուլոյում, 23-ը՝ Քաղաքապետարանում և 2-ը` Զինվորական ծառայությունում: 2017 թ. «Silknet» ընկերությանը սպասարկման համար քաղաքապետարանը վճարել է 8900 լարի: 2018 թ-ին տեղական իշխանություններին կապով ապահովելու տենդեր-մրցույթը կրկին հաղթել է Silknet ընկերությունը, քանի որ այն միակ ֆիքսված հեռախոսային օպերատորն է: Այս տարի տեղական բյուջեից այդ ծառայությունների համար հատկացվել է 8242 լարի:

Ընկերության աշխատակիցների կողմից օգտագործվող կորպորատիվ համարների քանակը 164 է: Կորպորատիվ համարները բոլորն էլ միացած են «Մագթի» բջջային օպերատորին:

Շրջանային վարչությունում բացատրեցին, որ Ախալքալաքի շրջանում «Մագթիի» կապը ծածկում է շրջանի ողջ տարածքը, այդ պատճառով էլ ընտրում են այդ օպերատորին: Նոր աշխատող ընդունելուց նրան տրվում է համար, ու յուրաքանչյուր ամիս նրա հաշիվը համալրվում է կոնկրետ գումարով: Համար տրվում է նաև նրա ընտանիքի մեկ անդամին: Աշխատակիցի խնդրանքով աշխատակցի արդեն ունեցած համարը կարող են միացնել կորպորատիվ կապին: