Վրացական սահմանապահները «Նինոծմինդայի» հսկիչ սահմանային անցակետում արգելել են մուտք գործել Հայաստանի «Երկիր ծիրանի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքային խորհրդի անդամ Զարուհի Փոստանջյանին, հաղորդում է «Ազատություն ռադիոկայանի» հայաստանյան բյուրոն:

Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ փորձել է պարզաբանել Վրաստան մուտքի արգելքի պատճառները, օրինակ՝ արդյոք նա կասկածվում է որևէ հանցագործության ներգրավվելու մեջ, թե նա ինչ-որ վարակ կրող է և այլն, սակայն վրացի սահմանապահները, առանց մանրամասների, Փոստանջյանին փաստաթուղթ են ներկայացրել ըստ որի արգելքի պատճառը «օրենքով նախատեսված այլ դեպքով է»:

Զարուհի Փոստանջյանը իր կուսակցության անդամների հետ միասին ուղևորվում էր Ախալքալաք «Երկիր Ծիրանի» կուսակցության նախաձեռնած «համահայկական ընդվզման» ագիտացիայի նպատակով: Վերջին անգամ Փոստանջյանը նույն ծրագրով հանդիպումներ Ախալքալաքում անցկացրել էր երկու ամիս առաջ: Ինչպես Փոստանջյանը հայտնեց, այն ժամանակ ամեն ինչ անցել է առանց միջադեպերի:

2015 թվականին Զարուհի Փոստանջյանը, իր կողմնակիցների հետ, բողոքի ակցիա է կազմակերպել Թբիլիսիի հայկական եկեղեցու բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն և «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին:

Զարուհի Փոստանջյանը հավանական է համարում, որ վրացական կողմը Հայաստանի իշխանությունների խնդրանքով է իրեն արգելել երկիր մուտք գործել:

Նյութը`Грузия-Online