Ամերիկայի Արտաքին գործերի նախարարությունը հուշագիր է կնքել իր քաղաքացիների համար աշխարհի տարբեր երկրներ ճանապարհորդության մեկնելու առաջարկություններով: ԱՄՆ Պետդեպարտամենտը Վրաստանն ու Հայաստանը ներառել է այն երկրների խմբում, որոնք անվտանգ են այցելուների համար, բոլոր երկրների ցանկը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Ըստ վարչության կայքէջում ներկայացված քարտեզի, աշխարհի բոլոր երկրները բաժանված են չորս ռիսկային կատեգորիաների, որտեղ բավարար է պահպանել սովորական նախազգուշական միջոցները, որտեղ պետք է զգույշ լինել, որտեղ անվտանգության լուրջ ռիսկեր կան, և, ուր ոչ մի դեպքում չի կարելի մեկնել: Վերջին երկու կատեգորիաների կարգավիճակը պետք է վերանայել յուրաքանչյուր վեց ամսվա ընթացքում:

Վրաստանը պատկանում է առաջին կատեգորիային, սակայն Պետդեպարտամենտը շեշտում է, որ կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող շրջաններ` Աբխազիա և Հարավային Օսիա այցելել խորհուրդ չի տրվում, «տուգանք կամ բանտարկություն չստանալու համար»: Մնացած ժամանակ զբոսաշրջիկները պետք է հետևեն երկրի օրենքներին և ծանոթանան կազմակերպության տրամադրած բոլոր տեղեկություններին: Հայաստանը նույնպես մտնում է անվտանգ երկրների նույն կատեգորիայում, սակայն Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս չայցելել Լեռնային Ղարաբաղի տարածք, որտեղ «իրավիճակը լարված է և հնարավոր է հրետանային ռմբակոծում»:

Ինչ վերաբերում է մյուս հարևան երկրներին, Ադրբեջանը պատկանում է երկրորդ կատեգորիային որտեղից, ըստ Պետդեպարտամենտի, պետք է զգույշ լինել, քանի որ որոշ ոլորտներում կան ահաբեկչական հարձակումների ռիսկեր: Թուրքիա մեկնումները ընդգրկված են երրորդ կատեգորիայում, ԱՄՆ-ի գործակալությունը խորհուրդ է տալիս հրաժարվել «հնարավոր ահաբեկչական սպառնալիքների և ինքնակամ կալանքի» պատճառով:

Ռուսաստանը նույնպես վերագրվում է երրորդ կատեգորիային, որտեղ կան ռիսկեր ահաբեկչական սպառնալիքներ և սեռական ոտնձգություններ:

Պետդեպարտամենտը նաև խորհուրդ է տալիս չայցելել Հյուսիսային Կովկաս, «քաղաքացիական անկարգությունների և ահաբեկչությունների պատճառով», ինչպես նաև Ղրիմի տարածք: Բացի այդ, բացատրության մեջ նշվում է, որ «ԱՄՆ-ի քաղաքացիները, հաճախ ոտնձգության, դաժան վերաբերմունքի ու դրամաշորթության զոհեր են դառնում իրավապահ մարմինների և այլ պաշտոնատար անձանց կողմից»:

Աղբյուրը` Sputnik-Georgia