Երեկ տեղացած ձյունն ու քամին փակել են Ախալքալաքի շրջանի գյուղեր տանող ճանապարհները:

Alastan

Այսօր առավոտից փակ էին Ալաստան, Կոկիո և Մոդեգամ գյուղեր տանող ճանապարհները: Դրանից բացի, փակ է նաև Ղոդոլարից Բակուրիան տանող ճանապարհը: Ախալքալաքի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն առավոտից ՍՊԸ «Ջավախ Ավտո Գզա» -ին տեղեկացվել է Բակուրիանի ճանապարհի փակման մասին, իսկ «Վեմ» ընկերությունը աշխատում է Մոդեգամ, Ալաստան, Կոկիո և Ղոդոլար գյուղերի ճանապարհների բացման վրա: