Դեկտեմբերի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ողջունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և նրա պատվիրակությանը` նշելով, որ ուրախ է Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ:

Պաշտոնական հանդիպումից հետո երկու նախագահները զրուցեցին, որին հաջորդեց հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:

Ընդլայնված հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները, յուրաքանչյուրն իր բնագավառում ներկայացրեց համագործակցության ընթացքը, համատեղ իրականացվող նախագծերը, ձեռքբերումներն ու խնդիրները:

Նախագահներ Սարգսյանն ու Մարգվելաշվիլին կարևորում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումը տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններ ապահովելու առումով:

«Ես ասացի պարոն նախագահին, որ վրացական կողմը պետք է օգտագործի Հայաստանի հնարավորությունները` ազատ տնտեսական գոտիների առկայությունը և իր արտադրանքը վաճառի Եվրասիական տնտեսական միության շուկաներում: Հայաստանում գրանցված ցանկացած կազմակերպություն կարող է շատ օգտակար լինել այս տեսանկյունից», – նշել է Սարգսյանը:

Իր խոսքում Սերժ Սարգսյանը անդրադարձել է ազատ առևտրի գոտուն, նշելով, որ վրացական արտադրանքը հնարավորություն ունի մտնել իրանական շուկա:

Նախագահ Մարգվելաշվիլին իր ելույթում նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը խնդիր չէ Թբիլիսիի և Երևանի միջև տնտեսական հարաբերությունների խորացման համար:

«Չնայած այն բանին, որ մենք ստորագրել ենք Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ, և մենք ունենք ազատ առևտուր Եվրոպայում, իսկ Հայաստանը Եվրասիական Մաքսային միության անդամ է, այս հանգամանքը չի թուլացնում մեր երկրների միջև տնտեսական համագործակցությունը, ընդհակառակը, այս տարի մենք տեսնում ենք, մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճ, ինչպես նաև ամեն տարի աճում է զբոսաշրջության ցուցանիշը», – ասաց Մարգվելաշվիլին:

Մարգվելաշվիլին Սարգսյանին հրավիրեց այցելելու Վրաստան 2018 թվականի մայիսի 26-ին, երբ Թբիլիսիում կնշվի Վրաստանի անկախության 100-ամյակը:

Այսօր նախատեսվում է Սարգսյանի բանակցությունները վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի ղեկավար Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ: