Դեկտեմբերի 22-ի գիշերը տեղի ունեցած քվեարկության ընթացքում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, կառավարությանը և «Ազատություն, արագ զարգացում, բարգավաճում» ծրագրին կողմ քվեարկեց է 103 պատգամավոր: 150-ից՝ 17-ը դեմ քվեարկեց:

«Երկօրյա ընթացակարգը ավարտվեց: Մեր կաբինետը նորացված կազմով ստացավ խորհրդարանի վստահությունը: Սա մեզ համար մեծ պատասխանատվություն է: Կարծում եմ, որ նախարարների նորացված կաբինետը իր բարձր պրոֆեսիոնալիզմով գտնվում է այն դիրքորոշման մեջ, ըստ որի, մենք այսօրվանից նոր էներգիայով կսկսենք իրագործել քայլեր, որոնք կստեղծեն կայուն և արագ դինամիկա մեր երկրի զարգացման համար: Մենք, իհարկե, հոգ ենք տանում մեր հայրենակիցների կենսամակարդակի բարձրացման մասին: Մենք ունենք շատ հետաքրքիր, հագեցած ծրագիր: Եվ անկասկած կարող եմ ասել, որ այս ծրագրի իրականացման շնորհիվ մեր երկրում որակապես իրավիճակը կփոխվի: Այս գործընթացում մենք հույս ունենք խորհրդարանի և հանրության աջակցությունը», – ասել է Կվիրիկաշվիլին` մեկնաբանելով քվեարկության արդյունքները:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն պատգամավորներին, որոնք վստահություն են հայտնել կառավարության նորացված կազմին: Վարչապետը նաև նշել է, որ խորհրդարանում քննարկումները «շատ հետաքրքիր էին, չնայած շատ էմոցիոնալ ֆոնին»:

Այժմ Կվիրիկաշվիլին կգլխավորի նախարարների կաբինետը, որտեղ կլինեն ընդամենը 12 նախարար և մեկ պետնախարար: Կառավարություն մտան հետևյալ անձինք.

Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանի

Պաշտպանության նախարար Լևան Իզորիա

Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիա

Աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիթ Սերգենկո

Կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելի

Քրեակատարողական նախարար Կախա Կախիշվիլի

Փախստականների հարցերով, բռնի տեղափոխված և օկուպացված տարածքներից և հարկադրաբար տեղահանված անձանց նախարար Սոզար Սուբարին

Շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլի

Ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձե

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլի

Զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձե

Արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձե

Մշակույթի և սպորտի նախարար Միխայիլ Գիորգաձե

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլի: