Վրաստանի դպրոցներում ձմեռային արձակուրդները կսկսվեն 2017թ. դեկտեմբերի 30-ին և կշարունակվեն մինչ 2018թ. հունվարի 15-ը:

Կրթության նախարարի հրամանի համաձայն, Վրաստանի պետական դպրոցներում արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 30-ին: Ձմեռային արձակուրդները կտևեն երկու շաբաթ:

Մասնավոր դպրոցները և բարձրագույն ուսումնական հաստատություններն իրեց արձակուրդի ժամկետը կորոշեն իրենք:

Վրաստանում կա 2085 պետական դպրոց: