Legatum Institute-ի բարեկեցության վարկանիշի համաձայն, 149 երկրների շարքում Վրաստանը զբաղեցնում է 84-րդ տեղը:

Ուսումնասիրությունը հիմնված է տարբեր միջազգային կազմակերպություններ` «Gallup» սոցիոլոգիական ընկերության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Freedom House- ի ու այլն տվյալների վրա:

Legatum Institute-ի ինդեքսը ամփոփված է մի քանի բաղադրիչներով, ինչպիսիք են տնտեսության որակը (95-րդ տեղ), գործարար միջավայրը (70), պետական կառավարումը (52), կրթության մակարդակը և մարդկային կապիտալը (58), առողջապահությունը (90), անվտանգությունը (71) , անձնական ազատությունը (87), սոցիալական կապիտալ (140), էկոլոգիան (124):

Այս վարկանիշում Թուրքիան զբաղեցնում է 88-րդ տեղը, Ռուսաստանը `101-րդ, Հայաստանը` 96-րդ, Ադրբեջանը `106-րդ:

Վարկանիշում առաջատարներն են Նորվեգիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան, Դանիան, Կանադան, Հոլանդիան և Ավստրալիան:

Նյութը Грузия Онлайн