Ախալքալաքի №1 նախկին զինվորական ավանում գիշերը երկու ավտոմեքենա են թալանել:

Թալանել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ: Ավտոմեքենաները պատկանում են Էդգար և Ռոման Քոշատաշյան եղբայրներրին:

Նրանք շուրջ 10 տարի է մեքենաները կայանում են այդ վայրում՝ շենքի դիմաց, որտեղ նրանք ապրում են:
Ըստ տուժածների, գողությունն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել գիշերը:

«Գողացել են տարբեր մանր իրեր մոտ 600 լարի արժողությամբ: Անկյունահղիչ (բալգարկա), եռակցման ապարատ, յուղ և այլն: Մենք աշխատանքից եկանք երեկոյան ժամը յոթին: Գողությունը հայտնաբերեցինք առավոտյան ու ոստիկանություն կանչեցինք », – ասում է Ռոման Կոշատաշյանը:

Կողոպուտի փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

Շուշան Շիրինյան