Արտագնա աշխատանքից վերադարձած մարդիկ շտապում են առևտրի, քանի դեռ ապրանքի գները չեն բարձրացել, իսկ որոշներն էլ ավանդական տոնական սեղանը կիսատ չթողնելու համար շտապում են բանկ հերթական վարկի ձևակերպման համար։
Ջավախքցիները, անկախ եկամտից, կողմ են Նոր տարին առատ սեղաններով դիմավորելուն, չնայած գիտեն, որ տոներից հետո պարտքերն ու վարկերը ավելանալու են։
Հոգսերից, պարտքերից այն կողմ Ամանորը երազանքների ու հրաշքների տոն է, երբ յուրաքանչյուր ընտանիք ամեն ինչ անում է նախ երեխաների ուրախության, ապա ավանդական տոնը նշելու համար։ Քանի որ Նոր տարին Ջավախքում հազվադեպ տոներից է, երբ տոնական սեղանը համախմբում և ջերմացնում է ամբողջ ընտանիքը։
Սոնա Տոնականյան