Հրդեհային անվտանգության համակարգը Վրաստանում կսկսեն վերահսկել ոչ միայն մանկապարտեզներում, դպրոցներում և հյուրանոցներում, այլ նաև այնպիսի տեղերում, որտեղ մարդկանց մեծ քանակ կա։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապես Գիորգի Կվիրիկաշվիլին։
«Անպայման պետք է սկսենք աշխատել այս ուղղությամբ, ուշադրության կենտրոնում ունենալով գործող շենքերն ու կառույցները, եթե ցանկանում եք հաշվառում, ապա կարող եմ ասել, որ հարցը վերաբերում է այնպիսի տեղերին, որտեղ մարդկանց մեծ քանակութուն կա, հատկապես մանկապարտեզները, դպրոցները և հյուրանոցները։ Բացի այդ, կարևոր է հետևել նաև այն փաստին, որ մարդիկ կարողանան ազատ տեղաշարժվել արտակարգ իրավիճակների դեպքում։ Կաշխատենք ամենակարճ ժամանակահատվածում անել այն ամենը, ինչ հարկավոր է լավ արդյունքի հասնելու համար։
Դուք գիտեք, որ հաջորդ տարվա ընթացքում արտակարգ իրավիճակների և համապատասխան ծառայությունների համար կտրամադրվի 20 մլն լարի և այն կօգտագործվի ավելի բարձր արդյունք ստանալու համար։ 2015-ին առաջին անգամ ամրագրեցինք կանոնակարգ հրդեհային անվտանգության ուղղությամբ, 2016 թ.-ին նույնպես բանաձև ընդունվեց այս ուղղությամբ։ Այդ պատճառով էլ խրախուսում եմ ձեզ, որ ամեն ինչ անենք, որպեսզի բավարարենք բանաձևում սահմանված պահանջները», – հայտարարեց վարչապետը։
Հիշեցնենք, որ այս հարցը բարձրացվեց քննարկման նոյեմբերի 24-ին Բաթումիի «Լեոգրանդ» հյուրանոցում տեղի ունեցած հրդեհից հետո, որի ժամանակ զոհվեց 11 մարդ, 10 Վրաստանի և 1 Իրանի քաղաքացի, վիրավորների քանակը 21-ն էր , որոնցից 1-ը Իսրայելի քաղաքացի էր և 5-ը Թուրքիայի։
Նման նյութեր:
Վրաստանում ԱՄՆ դեսպանի հանձնակատար Էլիզաբեթ Ռուդի Ախալքալաք կատարած այցի ժամանակ, նա պատասխանեց Վրաստանի վերաբերյալ լրագրողների հարցերին, ԱՄՆ քաղաքականությունը Վրաստանում, տարածաշրջանում, Սիրիայում տիրող իրավիճակի և Ռուսաստանի…
21.04.2018 | նորություններ
Այստեղ կյանքը սկսվում է ժամը 06:00-ին։ 5 րոպեի ըթացքում պետք է հավաքել անկողինը, հետո հոգ տանել անձնական հիգենիայի մասին։ 06:45-ին շարքը զորանոցի դիմաց պետք է…
21.04.2018 | նորություններ
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների բաժնի աշխատակիցը ձերբակալվել է կաշառք վերցնելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության կայքը:
20.04.2018 | նորություններ
Վրաստանի կառավարությունը ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության հետ համատեղ աշխատում է էլեկտրոնային ձեռնաշղթաների և սահմանափակող օրդերների ներդրման վրա, ընտանեկան բռնության մեջ ներգրավված անձանց համար:
20.04.2018 | նորություններ
Սպառողների շահերը պաշտպանելու և խթանելու համար կոմերցիոն բանկերի առողջ վարկային պորտֆելի ձևավորմանը, Վրաստանի Ազգային բանկի նախագահի հրամանով փոփոխություններ են մտցվել “Կոմերցիոն բանկերում խոշոր ռիսկերի և…
20.04.2018 | նորություններ
Եվս 14 գյուղի շնորհվել է բարձրլեռնային բնակավայրի կարգավիճակ, և, համապատասխանաբար, այս բնակավայրերի բնակիչները կօգտվեն նպաստներից, ինչպես սահմանված է «Բարձրլեռնային շրջանների մասին» օրենքով:
19.04.2018 | Տնտեսություն
2018 թվականի երեք ամսվա ընթացքում Վրաստանում զբոսաշրջության եկամուտը կազմել է ավելի քան 0,5 մլրդ դոլար, ինչը 31,3%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը, հաղորդում…
18.04.2018 | Տնտեսություն
Վրաստանում աճել է ընտանեկան բռնության վերաբերյալ բողոքներով ոստիկանություն դիմողների թիվը:
18.04.2018 | Հասարակություն