Այսօր, ժամը 9: 00-ից, Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ասպինձայի, Ախալցխայի շրջաններում գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Պատճառն այն է, որ Մառնեուլիի մայրուղու մոտ ընդհանուր գծին միացվում է նոր գազամատակարարման գիծ:

Դեռ Ախալքալաքը օգտվում է բնական գազից, քանի որ գազամուղները դեռևս չեն դատարկվել: Ինչպես մեզ հաղորդեցին «SJGC» գազաբաշխիչ ընկերությունում, գազամատակարարումը կվերականգնվի ժամը 16: 00-ին:

Շուշան Շիրինյան