Եթե հաստատվի, որ հատուկ օպերացիայի արդյունքում Թբիլիսիում վերացվել է միջազգային ահաբեկիչ Ահմեդ Չատաևը, հետաքննությունը ստիպված կլինի բացատրել, թե ինչպես է նա ընկել Վրաստանի տարածք, հայտարարել է երկրի Հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին:

Այն փաստը, որ նոյեմբերի 22-ին մի շարք վերացվածների թվում կարող է լինել չեչեն Ահմեդ Չատաևը, երեկ հայտարարել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին: Դրա հետ միասին, նա հավելել է, որ կոնկրետ այս հարցի պատասխանը կտրվի բոլոր փորձաքննությունների ավարտից հետո:

ԶԼՄ-ներում նախօրեին ի հայտ եկան նաև կադրեր հատուկ օպերացիայի դեպքի վայրից, որը նկարվել է արտաքին վերահսկողության տեսախցիկներով, վանական Գաբրիելի փողոցում: Տեսագրությունում արձանագրվել է ենթադրյալ ահաբեկիչներից մեկի վերացման պահը: Կադրերում կարող եք տեսնել, որ այդ մարդը զրկված է մի ոտքից, ինչպես հայտնի է, 2012 թվականին Վրաստանում հակաահաբեկչական գործողությունների ընթացքում Չատաևը կորցրել էր իր ձախ ոտքը:

«Հետաքննությունը պետք է պատասխան տա բոլոր այն հարցերին, որոնք առաջացել են այս հատուկ գործողությունների անցկացման հետ կապված: Նույնիսկ այն, որ Չատաևը ինչպես կարող էր հայտնվել Վրաստանի տարածքում: Իհարկե, հարցեր կան, և ես հուսով եմ, որ առաջիկա օրերին համապատասխան կառույցները հանրությանը կտրամադրեն ավելի մանրամասն տեղեկատվություն», – հայտարարել է Նանուաշվիլին:

Նա նաև նշել է, որ Վրաստանի Հանրային պաշտպանի ներկայացուցիչը արդեն այցելել է Թբիլիսիում ահաբեկչության մեղադրանքով ձերբակալված օտարերկրյա քաղաքացիներին:

Հետաքննության համաձայն, ձերբակալվածը քրեական խմբի վերացված անդամների խմբից է: Նա ձերբակալվել է նոյեմբերի 21-ին, օպերատիվ տեղեկատվության հիման վրա, դեռ հատուկ գործողությունները չսկսված: Ձերբակալման ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է հրազեն ու փամփուշտներ: Մեղադրյալի ինքնությունը չի հրապարակվում: Հայտնի է միայն նրա սկզբնատառերը` Ս.Դ.: ԶԼՄ-ներում ենթադրվում է, որ կալանվածը Չեչեն` Սուրխո Դուդաևն է, սակայն մեղադրյալի փաստաբանը հերքում է այս տեղեկությունը:

Նանուաշվիլին ասում է, որ կալանավորը հերքում է իր կապը ահաբեկչության հետ և այն անձանց, որոնց նկատմամբ հատուկ գործողություն է իրականացվել նոյեմբերի 22-ին:

«Մեր ներկայացուցիչը արդեն հանդիպել է ահաբեկչության մեջ մեղադրվողի հետ: Նա հերքում է իր կապը ահաբեկչության հետ, սակայն ընդունում է հրազեն պահելը: Իհարկե, մենք ընդգրկված ենք այս հարցում և առաջիկա օրերին մենք կունենանք ավելի շատ տեղեկատվություն: Նա հերքում է կապը ահաբեկչության հետ, նաև ասում է, որ ինքը չգիտեր այն մարդկանց մասին, որոնց նկատմամբ իրականացվել է հատուկ գործողություն: Նա գիտեր միայն մեկ մարդու, համապատասխանաբար, նա շահագրգռված էր տեղեկատվություն ստանալու իր իրավական մեխանիզմների մասին: Մենք նրան տվեցինք այդ տեղեկությունները», – ասել է Նանուաշվիլին:

Սուրխո Դուդաևը տեղյակ է, որ 2012թ.-ին վրաց-դաղստանական սահմանի մոտ գտնվող Լափանկուրի գյուղի մոտ տեղի ունեցած հատուկ գործողության ընթացքում նա մասնակցություն է ունեցել Վրաստանի իրավապահ մարմինների հետ բախմանը: Այդ ժամանակ Դուդաևը կտրուկ դիմադրություն է Վրաստանի անվտանգության ուժերին և կարողացավ փախչել հետապնդումներից, անցնել սահմանը և թաքնվել Հյուսիսային Կովկասի տարածքում: Դրանից հետո նա հայտնվեց Սիրիայում, ահաբեկչական կազմակերպության IG-ի շարքերում:

Նոյեմբերի 22-ին Թբիլիսիի Իսանիի շրջանում հակաահաբեկչական հատուկ գործողությունը տևեց մոտ 20 ժամ: Որին մասնակցեցին հատուկ ուժերի հարյուր անդամներ և ոստիկանական զրահամեքենաների մի քանի ստորաբաժանումներ:

Հատուկ գործողության ընթացքում վիրավորվեց իրավապահ մարմինների 5 աշխատակից, նրանցից մեկը նույն օրը հիվանդանոցում մահացավ:

Ահաբեկչության մեջ մեղադրվող բոլոր երեք անձինք վերացվել են: Իշխանությունները ձեռնպահ են մնում վերացված հանցագործների քաղաքացիության մասին տեղեկացնելուց և այն մասին, ինչում են նրանք մեղադրվում:

Աղբյուրը` Новости-Грузия