Թբիլիսիում, Գաբրիել Սալոսի փողոցում տեղի ունեցած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է ահաբեկչության մեջ կասկածվող մեկ մարդ և սպանվել են երեքը: Սակայն հատուկ ջոկատայիններից 4-ը վիրավոր են, մեկը զոհվել է:

Պետական անվտանգության ծառայության մամլո խոսնակի հայտարարությամբ հատուկ գործողությունները ավարտվել են 18:00-ին:

Ինչ վերաբերում է հանցավոր խմբի անդամների ինքնությանը, ապա այս պահին մանրամասներ չեն հրապարակվում, նախնական տեղեկություններով նրանք Վրաստանի քաղաքացիներ չեն:

Հատուկ գործողությունների կապակցությամբ Ներքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել. «Պետական անվտանգության ծառայության կողմից, Թբիլիսիում Գաբրիել Սալոսի փողոցում իրականացրած հատուկ գործողությանը մասնակցել են ՆԳՆ-ն առանձնահատուկ հանձնարարությունների դեպարտամենտի, Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի և պարեկային ոստիկանության դեպարտամենտի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հրշեջ փրկարարական ծառայության աշխատակիցները:

Պարեկային ոստիկանությունը պետական անվտանգության ծառայության հետ համագործակցելով հսկում էր հատուկ գործողության տարածքը, ինչպես նաև իրականացրել է բնակչության էվակուացիան: Նշված տարածքում իրավապահները խիստ վերահսկում էին քաղաքացիների տեղաշարժը: Պարեկային ոստիկանության բոլոր քայլերը ուղղված են եղել բնակչության անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ:

Հատուկ գործողության հետևանքով ոչ մի քաղաքացի չի տուժել:

Դեպքի վայրում էր գտնվում ՆԳ նախարար Գիորգի Գախարիան, ինչպես նաև նրա տեղակալներ՝ Կախաբեր Սաբանաձեն և Մերաբ Մալանիան:

Ինչ վերաբերում է հատուկ գործողության արդյունքում վիրավորված իրավապահներին, ապա նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ներքին գործերի նախարարությունը ցավակցում է զոհված հատուկ ջոկատայինի ընտանիքի անդամներին»,- ասված է հայտարարության մեջ: