Վրաստանի Հանրային պաշտպանի գրասենյակը, Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարության աշխատակազմը նոյեմբերի 16-ին նշեցին հանդուրժողականության տոնը Թբիլիսիում, հանդուրժողականության համար մրցանակներ շնորհելով լրագրողների և այլ գործիչների:

1995 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին նշում է Հանդուրժողականության միջազգային օրը: Հանրային պաշտպանի գրասենյակը Վրաստանում անցկացրեց միջոցառում, նվիրված Հանդուրժողականության միջազգային օրվան «Radisson Blu» հյուրանոցի գիտաժողովների դահլիճում:

Միջոցառմանը ներկա էին պետական մարմինների, դիվանագիտական առաքելությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր Հանրային պաշտպանի գրասենյակի հանդուրժողականության կենտրոնի կողմից, Միավորված ազգերի կազմակերպության ասոցիացիայի` «Հանդուրժողականություն, քաղաքացիական գիտակցություն և ինտեգրման աջակցության ծրագիր» (PITA) ծրագրի շրջանակներում, ֆինանսավորվող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Միջոցառման բացման ժամանակ Վրաստանի Հանրային պաշտպան Ուչա Նանուաշվիլին վերանայել է ներկա իրավիճակը հանդուրժողականության տեսանկյունից:

Արդեն ավանդույթ է դարձել այս օրը տոնել «հանդուրժողականության համար» պարգևատրելով: Հանրային պաշտպանի Ազգային փոքրամասնությունների և կրոնների խորհուրդը տարեկան ներկայացնում է և պարգևատրում անհատներին, կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք նպաստում են Վրաստանում հանդուրժողականության մշակույթի զարգացմանը:

Այս տարի «Հանդուրժողականության համար» պարգևատրվեցին գրող Լաշա Բուգաձեն «Մեկ երկինք» փառատոնի կազմակերպման համար, երաժիշտ ու վաստակավոր ուսուցիչ Մանանա Ալֆաիձեն, Խաղաղության Կովկասյան ինստիտուտը, «Կրոնների և արվեստի ակումբ » նախագծի ժողովրդավարության և զարգացման համար: Պարգևատրվել են նաև «Ռուսթավի -2» հեռուստաալիքը և «Գյուրջիստան» թերթը, Հանրապետական կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն, Խորհրդարանի պատգամավոր` Գիգա Բոկերիան, հասարակական պաշտոնյաների շրջանում վարչապետի խորհրդական` Գուրամ Օդիշարիան: Պատվավոր մրցանակները տրվեցին Ավետարանական- Լյութերական Եկեղեցու եպիսկոպոս Հանս-Յոհայմ Կիրելենին և «Ոսկե Պրահա» Չեխական համայնքի ղեկավար Հարոլդ Շամպլեյին:

Հանդուրժողականության միջազգային օրվան նվիրված մեդիա մրցույթի հաղթողներն էին «Հարավային դարպաս» թերթի լրագրողներ Նինո Նարիմանիշվիլին և Թինաթին Զազաձեն: Երկրորդ տեղը զբաղեցրեց «Լիբերալ» ամսագրի խմբագիր Զուրա Վարդիաշվիլին «Ինչ է մեզ սովորեցնում մայր պատմությունը» հոդվածի համար:

Den tolerantnosti

Հանդուրժողականության օրն ավարտվեց Վրաստանի քաղաքացիական հավասարության և հաշտեցման նախարարի կողմից պաշտոնական ընդունելությամբ Վրաստանում ՄԱԿ-ի ասոցիացիայի կողմից իրականացվող «Խաղաղասիրություն, քաղաքացիություն և ինտեգրման աջակցության ծրագիր» [PITA] ծրագրի շրջանակներում: Ընդունելությունը տեղի ունեցավ «Ֆունիկուլյոր» ռեստորանում:

Վրաստանում այս օրը նշվում է` հիշեցնելով տարբեր կրոնների, ռասայի, էթնիկ, սեռական և մշակութային պատկանելության մարդկանց իրավունքները հարգելու և պաշտպանելու կարևորությունը:

Պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին իր ողջույնի խոսքում ընդգծեց հանդուրժողական միջավայրում խաղաղ գոյակցության կարևորությունը և էթնիկ, կրոնական ու մշակութային բազմազանության յուրահատուկ ավանդույթը:

«Յուրաքանչյուր ոք ունի իր սեփական ինքնությունը: Հաճախ այդ ինքնությունը որոշվում է մեր ազգության, մշակույթի, ավանդույթների, հավատքների միջոցով: Հետևաբար հանդուրժողականությունը հարգանքն է մարդու ինքնության և, հետևաբար, փոխադարձ հարգանքի: Մեր իշխանության համար հիմնական չափանիշը մարդն է, մարդկային արժանապատվությունը, մարդու իրավունքները, հարգանքը յուրաքանչյուր անձի ինքնության հանդեպ», – ասում է Քեթևան Ցիխելաշվիլին:

Պաշտոնական ընդունելությանը հրավիրված էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Դալգաս Բոլման, Վրաստանում ԵՄ պատվիրակության պետի տեղակալ Կարլո Նատալեն, ինչպես նաև Վրաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների անդամներ, միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, հասարակական կազմակերպությունների և էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Հանդուրժողականության երեկոյի ընթացքում պարգևատրվեցին նախօրոք հայտարարված «Վրաստանի էթնիկ բազմազանությունը» մրցույթի համար: Երեք հաղթողներն էին` «Առաջին ռադիոյի» լրագրողներ Կոբա Չոպլիանին և Գիորգի Գուգուշվիլին, «Աջարիայի» հեռուստալրագրող Բաչո Գուրաբանիձեն և Պանկիսի հանրության ռադիոյի լրագրողներ Իսլամ Գոգրիշվիլին և Նազի Դակիշվիլին:

Den tolerantnosti1

Քրիստինե Մարաբյան