2013թ.-ից մինչ 2017թ. Վրաստանում կացության թույլտվություն է ստացել 85,604 օտարերկրացի, որոնցից 26 111-ը՝ ստացել են մշտական բնակության թույլտվություն, 59 490-ը` ժամանակավոր կացության:

Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիություն ստացել է 23 011 օտարերկրացի: Այսպիսով, այս կամ այն կերպ Վրաստանում օրինական բնակության հաստատելու թույլտվություն ստացած օտարերկրացիների քանակը կազմել է 198 615 մարդ:

2017 թ.-ին ժամանակավոր բնակության իրավունք շնորհվել է 13 336 մարդու, մշտական` 2 820 մարդու: Նույն տարում Վրաստանի քաղաքացիությունը շնորհվել է 3097 մարդու:

Միևնույն ժամանակ Ազգային վիճակագրական ծառայությունը չի ճշտում, թե որ երկրների քաղաքացիներն են ստացել Վրաստանում ժամանակավոր կամ մշտական բնակության իրավունք, ինչպես նաև երկրի քաղաքացիություն:

Նյութը` Грузия-online