Այսօր Նինոծմինդայի Շրջանային վարչությունում աշխատանքի անցավ նորընտիր քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը:
Ժամը 14:00-ին Նինոծմինդայի Շրջանային վարչության դահլիճում Նինոծմինդայի Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Սեյրան Կյուրեղանը և Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը Շրջանային վարչության աշխատակիցներին ներկայացրեցին Նինոծմինդայի նոր քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին:

«Բնակչությունը ընտրում է իր ղեկավարությանը, որն իր հետ կկիսի ուրախություն, տխրություն, և թերևս վիշտը: Եվ ես հույս ունեմ, որ Շրջանի նորընտիր ղեկավարությունը 4 տարի կլինի բնակչության հետ: Այստեղ կարևոր է ոչ միայն լինել, այլ այն փաստը, որ մեր բնակչությունը, ունի նպատակ, ունի ցանկություններ, որոնք պետք է իրականացնել: Այսօր մենք վկայական ենք տալիս մեր քաղաքապետին: Քաղաքում մենք ունեինք քաղաքապետի 4 թեկնածու` Արայիկ Բդոյան, Մամիկոն Սահակյան, Գրիգոր Մխիթարյան և Անիվարդ Մոսոյան: Արդյունքները հետևյալն էին` ընտրությունների մասնակցել է 19 660 ընտրող: 352 քվեաթերթիկի անվավեր է ճանաչվել: Արայիկ Բդոյանը ստացել է 653 ձայն, որը կազմում է 5.7%: Մամիկոն Սահակյանը հավաքել է 350 ձայն` 3%: Գրիգոր Մխիթարյանը` 1783 ձայն, 15%, իսկ Անիվարդ Մոսոյանը ստացել է` 8518 ձայն, ինչը կազմում է 75%», – ներկայացրեց Սեյրան Կյուրեղյանը:
Ընտրական օրենսգրքի համաձայն, նորընտիր քաղաքապետն անցնում է իր պարտականություններին, ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից 11 օր հետո: Այս ժամկետը սպառվել է երեկ` կիրակի, այս պատճառով էլ պաշտոնի նշանակումը եղավ այսօր: Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին վկայականը հանձնեց մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը:
Քրիստինե Մարաբյան
Նման նյութեր:
Ապրիլի 10-ին Նինոծմինդայի Սակրեբուլոյում տեղի ունեցավ հանդիպում բոլոր պաշտոնյաների հետ, որտեղ քննարկվեց Վրաստանի պետական աուդիտի զեկույցը 2015-2016 թթ.-ին շրջանի Գամգեոբայի կողմից կատարված աշխատանքներում խախտումների և…
10.04.2018 | Քաղաքականություն
Ջավախքում հաճախ են հանդիպում մարդիկ, ովքեր սովորական առօրյայից բացի հետաքրքիր զբաղմունք ունեն, Արա Ղարսլյանը զբաղվում է քանդակագործությամբ և հազվադեպ հանդիպող արվեստով՝ խարանկարչությամբ։
28.03.2018 | Մշակույթ
Մարտի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը Սամցխե-Ջավախք կատարած այցի շրջանակներում հանդիպում ունեցավ Նինոծմինդայի շրջանային ղեկավարության և աշխատակիցների հետ: Այցելեց Սուրբ Սարգիս եկեղեցի, «Ռաֆայել Ջավախ»…
21.03.2018 | Քաղաքականություն
Մարտի 8-ին, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացվեց Գաթայի փառատոն, որին ներկայացված էին շուրջ երեք տասնյակ գաթաներ:
08.03.2018 | Մշակույթ
Մարտի մեկին, Նինոծմինդայում անցկացվեց դահուկավազքի մրցաշար նվիրված դահուկային սպորտի վարպետ Թադևոս Արզումանյանի հիշատակին: Մրցաշարը երկու տարի անընդմեջ կազմակերպում է Նինոծմինդայի Սպորտ դպրոցի տնօրինությունը:
02.03.2018 | Հասարակություն
72-ամյա նկարիչ Համլետ Արոյանը ծնվել և ստեղծագործում է Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում։ Դեռ մանկությունից որոշել է մերձենալ գույների աշխարհի հետ, մինչև հիմա նրան գրավողը գույնն…
20.02.2018 | Մշակույթ
Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղն ունի բնական գազ, մանկապարտեզ, եկեղեցի, մի քանի խանութ, երկու դպրոց, սակայն գյուղում նոր ընտանիքներ քիչ են ստեղծվում: Երիտասարդ տղաները այստեղ հյուրի…
20.02.2018 | Հասարակություն
Օդերևութաբանական վատ պայմանների պատճառով ներքին նշանակության Կոդա-Փարծղիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա-Փարվանայի անցումը 94-110 կմ ավտոճանապարհի վրա արգելվում է երթևեկությունը բոլոր տրանսպորտային միջոցների համար:
19.02.2018 | Հասարակություն