Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվության, Սամցխե-Ջավախքի ոստիկանության բաժնի աշխատակիցները օպերատիվ-քննչական գործողության ընթացքում ձերբակալել են 1958թ.-ին ծնված Մ.Ի-ին, մարմնավաճառությամբ զբաղվելու տարածք տրամադրելու մեղադրանքով:
Պարզվել է, որ մեղադրյալը թուրքական բարում, որը ժամանակավոր գտնվում է իր տիրապետման տակ, որոշ ժամանակով գումարի դիմաց տեղ է տրամադրել մարմնավաճառությամբ զբաղվելու համար:
Ոստիկանության բաժնի աշխատակիցները որպես վկաների հարցաքննել են բարի աշխատողներին:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն, որը նշանակում է «Մարմնավաճառության համար տարածքի տրամադրում»: