Ախալցխայում թուրքական բարում տեղի ունեցած կռվի պատճառով ձերբակալված երիտասարդների բարեկամներն ու ծանոթները երեկ բողոքի ցույց էին կազմակերպել, նրանք պահանջում են փակել նման հաստատությունները, որոնք նպաստում են մարմնավաճառությանը:

«Տավառնի» կայարանում գտնվող թուրքական բարի մոտ էին հավաքվել տասնյակ մարդիկ: Բողոքողները ասում են, որ քաղաքում նման հաստատություններ շատ կան որտեղ զբաղվում են՝ ոչ թե բիզնեսով, այլ մարմնավաճառությամբ:

«Մենք ուզում ենք, որ այդպիսի բարերը փակվեն, մեր երեխաներն ու ապագա սերունդը մեծանում է: Չի կարելի այս բոլոր «հասարակաց տները» բարեր անվանել», – ասում է բողոքի մասնակիցը:

Նոյեմբերի 10-ի երեկոյան տասնյակ ավտոմեքեններ ազդանշաններ տալով երթևեկում էին Ախալցխայում, ի նշան բողոքի ցույցի:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ախալցխայում ձերբակալվել է չորս երիտասարդ: Նրանք մեղադրվում են ոստիկանության աշխատակիցներին չհնազանդվելու, նրանցից երեքը՝ նաև խուլիգանության մեջ, «տավառնի» կայարանի բարում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով:

Նյութը հիմնված է `sknews.ge