Ախալքալաքում անցկացվեց ֆերմերների և հողագործների հանդիպում լիզինգային (վարձակալություն) ընկերության հետ, որը ներկայացրեց իր ծառայությունները և բացատրեց լիզինգի առանձնահատկությունները:

Այսօր, Mercy Corps- ի գրասենյակում, «Ալյանս Գրուպ Լիզինգը» իր ակտիվները ներկայացրեց Ախալքալաքում հետաքրքրված ֆերմերներին և հողագործներին: «Ալյանս Գրուպ Լիզինգ» ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Վրաստանի բաժնետերերի կողմից:

«Մենք եկել ենք ներկայացնելու ֆերմերներին մեր լիզինգային արտադրանքը: Բացատրելու, թե ինչ է լիզինգը, ինչ պայմաններ ու ակտիվներ ունենք: Այն ամենը ինչ օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, սարքավորումներ, մեքենաներ, տեխնիկա ամեն ինչ կարող ենք տալ լիզինգով», – ասում է ընկերության մասնագետ Գագա Ցորեկիձեն:

Փորձագետ Շորենա Վաճրիշվիլին ֆերմերներին բացատրեց պրոցեսը, թե ինչպես կարող են ստանալ լիզինգ, այդ տեսակի ֆինանսավորման առավելությունները, պայմանները և ինչպիսի լիզինգներ/վարձակալություն կան:

«Դուք պետք է ներկայանաք մեզ մոտ, մենք կընդունենք ձեր դիմումը և կօգնենք ձեռք բերել ակտիվներ: Եթե դուք արդեն ունեք ընտրություն, մենք կպայմանավորվենք մատակարարի հետ և կֆինանսավորենք, իսկ եթե դուք չունեք ընտրություն, մենք կօգնենք գտնել, կկնքենք պայմանագիր ու կֆինանսավորենք », – պարզաբանեց Շորենա Վաճրիաշվիլին:

Ընկերությունը ֆինանսավորում է գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ 2000 լարիից սկսած և ավելի: Վարձակալման պայմանագիրը կնքվում է 13-60 ամսով: Ստացողի կամ ֆերմերի մասնակցության չափը 20%-ից սկսած, իսկ տարեկան տոկոսադրույքը 7% է:

Շնորհանդեսից հետո հավաքվածները բազմաթիվ հարցեր տվեցին լիզինգային գործարքի մանրամասների վերաբերյալ:

Շուշան Շիրինյան