Շինիկոկուշինկայի Հայաստանյան բաց առաջնությունում Ախալքալաքի մարզահամալիրի մարզիկները նվաճեցին 4 ոսկե մեդալ:

Հոկտեմբերի 28-ից 29-ը Երևանում կայացավ Շինիկոկուշինկայի Հայաստանյան բաց առաջնությունը: Մրցաշարին մասնակցում էին Ախալքալաքի մարզահամալիրի 13-17 տարեկան մարզիկները իրենց մարզիչ` Պողոս Չիվչյանի ղեկավարությամբ:

Մարզիկները վերադարձան` 4 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներով: Մարզիչը շատ գոհ է արդյունքներից:

«Մեր մարզիկները լավ պատրաստված էին, մրցումները դժվար էին: Մեր մարզիկները առաջին անգամ չէ, որ մասնակցում են նման մրցումների, այդ մրցումները ոչ միայն օգնում են մասնագիտական զարգացմանը, այլև կոփում են մարզիկների ոգին և կամքը»- ասում է մարզիչ Պողոս Չիվչյանը:

Շուշան Շիրինյան