Կարծախ-Ախալքալաք ճանապարհը փակած դադեշցիները հեռացել են, նրանք վաղն Ախալքալաքում կհանդիպեն Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ:

Դադեշ գյուղի բնակիչը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ ճանապարհին հավաքված մարդիկ տուն են գնացել, քանի որ խոստացել են, որ վաղը նրանք կհանդիպեն նախարարության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև խոստացել են, որ կովերին անպայման կգտնեն:

«Ոստիկանության պետը մեզ մոտ եկավ, ասաց, որ կովերը անպայման կգտնվեն: Ախալցխայի ղեկավարի հետ միասին նրանք գնացել են գողացված անասունների հետքերով: Մենք դեռ ոչինչ չենք անում, վաղը մենք հանդիպելու ենք ՆԳՆ ներկայացուցիչների հետ», – ասաց Դադեշի բնակիչը:

Հիշեցնենք, որ Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչները ժամը 12:00-ից որոշեցին փակել Թուրքիա-Ախալքալաք երթուղին, պահանջելով գիշերը գողացված անասուններին գտնել, և որ համապատասխան կառույցները թույլ չտան նման դեպքերի կրկնությունը: