Ախալքալաքում դիմորդներին ներկայացրեցին «Կրթական ծրագիր 1+4–ը ազգային փոքրամասնությունների աջակցության համար և մատչելի բուհերը» ծրագիրը:

Հոկտեմբերի 4-ին Ախալքալաքի «Ռոնդելի» հիմնադրամի գրասենյակում տեղի ունեցավ դիմորդների համար նախատեսաված ծրագրի շնորհանդեսը: Այն իրականացվում է «Երիտասարդները հանուն ժողովրդավարական ապագայի» ոչ պետական կազմակերպության կողմից: Նախագիծը ֆինանսավորվում է World Vision Georgia-ի և «Քաղաքացիական զարգացման ինստիտուտի» կողմից:

Նախագծի նպատակն է տեղեկացնել Սամցխե-Ջավախքի հայ դիմորդներին 1+4 կրթական ծրագրի մասին: Ծրագրի շրջանակներում կայացավ շնորհանդես և դիմորդներին բաժանվեց` 1+4 ծրագրի մասին տեղեկատվական բուկլետներ:

Ախալքալաքի դիմորդների հետ հանդիպելու հրավիրված էին նաև մի շարք համալսարանների ներկայացուցիչներ, որտեղ գործում է տվյալ պետական ծրագիրը: Ինչպես նաև, այս ծրագրի շրջանակներում կընտրվի 15 դիմորդ, ովքեր կհրավիրվեն Թբիլիսի, որպեսզի այցելեն Թբիլիսիի որոշ համալսարաններ:

«Մեծ հույսեր կան, որ այս նախագիծը կդարձնի 1+4-ը ավելի հայտնի ծրագիր: Մենք նախատեսում ենք ընտրել ներկա դիմորդներից ամենից ակտիվ մասնակիցներին, իսկ մնացած 10-ը կընտրվեն դպրոցների տնօրենների առաջարկությամբ: Եվ հաճելի կլինի, եթե 2-3 ուսուցիչ ուղեկցեն Թբիլիսի այդ դիմորդներին», – ասաց «Երիտասարդները հանուն ժողովրդավարական ապագայի» ոչ պետական կազմակերպության նախագահ Թամարա Տարտարաշվիլին:

vstrecha 1

Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ Ջավախիշվիլիի համալսարանի շրջանավարտ, Հայաստանից բիզնես խորհրդատու Շուշանիկ Սաֆարյանը: Նա խոսեց Վրաստանում սովորելու իր փորձի, լեզվական դժվարությունների մասին, և ներկայացրեց Վրաստանի համալսարաններում սովորելու հնարավորությունները: Շուշանիկ Սաֆարյանը պատմեց պահանջված և բարձր վարձատրվող մասնագիտությունների վերաբերյալ իր դիտարկումների մասին, օրինակ, ֆինանսների և հաշվապահության, զբոսաշրջության և հյուրանոցային բիզնեսի, լոգիստիկայի և արտաքին առևտրի կառավարման մասին:

Հանդիպման ընթացքում դիմորդներին ներկայացվեցին թե 1+4 ծրագրի մասին, թե ծրագրում կատարվող փոփոխությունների, որոնք ակնկալվում են այս տարի: Այսպիսով, դրամաշնորհը, որը տրամադրվում է դիմորդին այն բանից հետո, երբ անցնում է մեկ ընդհանուր քննություն` «ընդհանուր հմտություններ» և բարձր միավորներ հավաքում, տևում է մեկ տարի: Յուրաքանչյուր հաջորդ տարի, ուսանողները, ովքեր ունեն դրամաշնորհ, պետք է քննություն հանձնեն` դրամաշնորհը ևս մեկ տարով երկարաձգելու համար: Ուսանողների համար, ովքեր նախապատրաստական կուրսում չեն ստացել դրամաշնորհ, կարող են ստանալ այն, հանձնելով համապատասխան քննությունները:

Քրիստինե Մարաբյան