Վրաստանի հանրային հեռուստատեսությունը սկսել է իր ինտերնետային էջում նորությունները տրամադրել յոթ լեզուներով, այդ թվում` հայերենով:

1tv.ge վեբ-կայքը թարմացվում է վրացերեն, հայերեն, աբխազերեն, օսերեն, ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Հանրային հեռուստատեսության նյութերը նախկինում նույնպես հնարավոր էր կարդալ հայերենով multitolerant.gpb.ge պլատֆորմի վրա:

Նոր կայքը 1tv.ge-ն Հանրային հեռուստաալիքին արժեցավ 135 հազար լարի (մոտ 60 հազար դոլար): Կայքի ստեղծման տենդեր-մրցույթի հաղթողն է` World Wide Web Intelligence Company-ն, այն պայմանագիր է կնքել հեռուստատեսության հետ 2016 թ.-ի դեկտեմբերին: