Շրջակա միջավայրի Ազգային գործակալությունը հանդես է եկել հայտարարությամբ` ժխտելով, որ 2017 թ.-ին ձմռանը Վրաստանում անոմալ ցուրտ է լինելու:

«Այս փուլում չկա ոչ մի հիմք, որը կհաստատի առաջիկա ձմեռվա անոմալ լինելու մասին: Տարբեր աղբյուրների կողմից տարածված կանխատեսումը կարող է լինել միայն առանձին գիտնականների ենթադրությունները, համապատասխանաբար դրանց օգտագործումը որպես պաշտոնական աղբյուր անհնար է», – ասված է հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, կանխատեսումների առաջատար կենտրոնները կազմում և տարածում են երկարաժամկետ, այսպես կոչված սեզոնային կանխատեսումները 10-15 օրվա ընթացքում: Եվրոպական երկրների և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի, այդ թվում Վրաստանի համար սեզոնային կանխատեսումները կազմվում են Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ-ի կանխատեսումների կենտրոնների մոդելների հիման վրա:

Խորվաթիայի երկարաժամկետ կանխատեսման ֆորումը տեղի կունենա նոյեմբերի 20-ից 23-ը, որին կմասնակցի Շրջակա միջավայրի գործակալության ներկայացուցիչը: Այս ֆորումը ևս կնախապատրաստի 2017-2018 թվականների ձմռանը եղանակի կանխատեսմանը: Համաժողովում ստացված տեղեկատվությունը կտեղադրվի Շրջակա միջավայրի Ազգային գործակալության կայքում: