Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի երկաթուղային կայարանում «Վրացական» և «Ադրբեջանական երկաթուղիների» մեքենավար-փորձարկողները համատեղ ստուգում են Մարաբդա-Ախալքալաք ճյուղի երթևեկության անվտանգությունը: Սահմանում են թուլատրելի և տեղափոխման հնարավոր նորմերը, ինչպես նաև բեռնատար գնացքների քաշերը:

Հոկտեմբերի 30-ին Բաքվում կայացավ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացումը: Ճանապարհի Ախալքալաքյան հատվածն ունի կարևոր նշանակություն, քանի որ այստեղ պետք է փոխվեն վագոնների գծերը նախկինում գոյություն ունեցողից եվրոպականի և հակառակը:

станция Ахалкалаки5

Մեր ներկա գտնվելու պահին կայարանը փակ էր: Պլատֆորմում կանգնած էին մոտ տասը մարդ, իսկ կայարանի մոտ՝ մի քանի շոգեքարշներ և վագոններ: Կայարանի տարածքում դեռևս ընթանում էին շինարարական աշխատանքներ: Մեքենավար-փորձարկողները ստուգում և փորձարկում էին գնացքները, երկաթգծի հնարավորությունը, թե ինչպիսի բեռնվածության վագոններ կարող է տեղափոխել: Առաջին փորձարկումը կատարվել է 1050 տոննա բեռի փոխադրումով:

станция Ахалкалаки4

Առայժմ Բաքու-Թբիլիսի-Կարս միջանցքով կանցնեն միայն բեռնատար վագոնները: Երբ կսկսվի մարդատար վագոնների երթևեկությունը, ոչ ոք չգիտի, և մարդատար վագոնների համար սովորականից եվրոպական գծի և հակառակը անցման կայանը դեռ կառուցված չի: Ուղևորային վագոնների գծերի փոփոխման ընթացքը տեղի է ունենալու մեխանիկորեն:

станция Ахалкалаки2

Ադրբեջանի երկաթուղիների երթևեկության անվտանգության գլխավոր հսկիչ Ջազիլա Շարիֆովի խոսքերով, կայանը պատրաստ է, նրանք պարզապես եկել են ստուգելու ճանապարհի անվտանգությունը, ինչի համար հրավիրել են նաև ուկրաինացի մասնագետներին:

«Նրանք ստուգում են ժամանակակից սարքավորումներով, որպեսզի Մարաբդա-Ախալքալաք հատվածում ապահովեն անվտանգ երթևեկություն: Մենք կատարել ենք երեք ռեյս և վաղը կանենք վերջին ռեյսը: Փորձում ենք տարբեր զուգորդումներում, վագոնները վերադասավորում, գնացքի կանգնեցմամբ, հետո գնացքը շարժում ենք տեղից, ստուգում, թե արդյոք գնացքը կարող է հաղթահարել բարձրությունը, կտրուկ արգելակում և այլն: Քննարկում տարբեր վթարային իրավիճակներ», – ասում է Ջազիլա Շարիֆովը:

Հարցին, թե ինչու հենց այս հատվածը ու ինչու չի հետազոտվում նաև Ախալքալաք-Կարծախ տարածքը, անվտանգության գլխավոր պատասխանատու աշխատակիցը պատասխանեց.

«Կարծախի կողմում փորձարկում նախատեսված չէ, քանի որ այնտեղ չկա նման ծանրաբեռնվածություն: Ճանապարհի ամենածանր պրոֆիլը Մարաբդա կայանից մինչ Ախալքալաքն է»:

Այս հատվածի ստուգման համար շոգեքարշները Թբիլիսիից գալիս են և վերադառնում հետ: Կայանում կանգնած էին վագոններ, որոնք պետք է վերադառնայի Թբիլիսի, բայց առավոտվանից շփման ցանցի լարվածությունը չկար և մեքենավարները սպասում էին:

станция Ахалкалаки1

«Վրացական երկաթուղիների» մեքենավար-հրահանգիչ Ալեքսանդր Արկոշաշվիլիի կարծիքով, կայանը դեռ պատրաստ չէ բեռներ ստանալու համար:

«Քանի որ կոնտեյներներ չկան, բակը պատրաստ չէ (հեղ. տեղը, որտեղ գիծը փոխվելու է եվրոպականի), դոմկրատները պատրաստ չեն, ոչինչ պատրաստ չէ: Հիմա բեռը կգա, և մենք կվերաբեռնենք այլ վագոններ: Ինչպես նախատեսված է նախագծով, այդպես չի կատարվելու: Կողքի գծի վրա կանգնած կլինեն նեղ անվադողերով վագոնները և բեռը կվերաբեռնենք այնտեղ », – ասում է Ալեքսանդր Արկոշաշվիլին:

Մենք հետաքրքրվեցինք, թե երբ կժամանի Ախալքալաք Ղազախստանից եկող առաջին բեռնավորված գնացքը ու իմացանք, որ այսօր երեկոյան գնացքի կազմը արդեն հնարավոր է լինի Ախալքալաքում: Կայանում կանգնած մեքենավարները ասացին, որ նրանք այս աշխատանքը կատարում են առաջին անգամ ու, թե որքան ժամանակ կպահանջվի, չգիտեն:

«Այսօր կժամանի, վաղը օրվա ընթացքում կվերբեռնենք, և բեռը կմեկնի Թուրքիա», – ասաց «Ադրբեջանական երկաթգծի» մեքենավար-փորձարկող Տեփո Գյանջան:

станция Ахалкалаки3

Ըստ Ջազիլ Շարիֆովի, նրանք բեռը այլ վագոններ կտեղափոխեն այն տեղափոխող ընկերության ցանկության համաձայն, հանի որ վագոնների գծերի փոխումը եվրոպականի շատ թանկ կնստի ընկերության վրա:

«Այստեղ տեղադրված են ամենա ժամանակակից փոխադրիչ կռունկները, նրանք շարժական են և համապատասխանում են ցանկացած գնացքի: Թափքը (կուզովը) բարձրանում է, հանվում է լայն տրամաչափի գծերը և տեղադրվում նեղ տրամաչափի գծերը», – պարզաբանեց Ջազիլ Շարիֆովը:

Միևչդեռ գծերի փոխման նախատեսված տեղում նույնպես ընթանում էին շինարարական աշխատանքներ:

Շուշան Շիրինյան