Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է քվեարկության արդյունքները: Վեց քաղաքներում քաղաքապետերի ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի նոյեմբերի 12-ին:

Ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի թվով 6՝ Կազբեգի, Խաշուրի, Բորժոմի, Օզուրգետի, Մարթվիլի, Քութայիսի շրջաններում:

Առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուները պետք է հաղթահարեին 50 տոկոսի շեմը: Թվարկված 6 քաղաքներում ոչ մի թեկնածու, հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, չի կարողացել հավաքել ընտրողների 50-ից ավելի քվեները: