Վրաստանում ընթանում է կենսաթոշակային համակարգի բարեփոխումներ: Մշակվում են չափանիշներ, ըստ որի, յուրաքանչյուր քաղաքացու համար կբացվի կենսաթոշակային հաշիվ, որի վրա ամսական աշխատավարձի 2%-ը փոխանցելու են պետությանը, աշխատողը և գործատուն:

Ներմուծվող կենսաթոշակային համակարգը տարածվելու է ինչպես Վրաստանի քաղաքացիների այնպես էլ օտարերկրացիների վրա, ովքեր մշտապես աշխատում են երկրում: Նոր կենսաթոշակային համակարգը նախատեսում է կենսաթոշակի համար գումարի կուտակում աշխատավարձի մասից, կներդրվի 2018 թ.-ի ամռանը, հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Նինո Ջավախաձեն նոր համակարգի շնորհանդեսի ժամանակ:

Նոր համակարգի կազմավորմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը և Ազգային բանկը: Բաժանմունքները համատեղ մշակել են նոր օրինագիծ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին», որը տարեվերջին ներկայացվելու է խորհրդարանում:

«Կենսաթոշակային բարեփոխումները կարևորագույն բարեփոխումներ են համարվում, ես կասեի, Վրաստանի պատմության մեջ: Բարեփոխումը ենթադրում է այդ մասնակիցների պարտադիր ներառումը, ովքեր չեն հասել 40 տարեկանի, իսկ կամավոր նրանց համար, ովքեր մեծ են 40 տարեկանից: Գրեթե բոլոր միջազգային փորձագետները խորհուրդ տվեցին մեզ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ և մենք հավատում ենք, որ սա այն մոդելն է, որ արդարացված է մեր իրականությունում», – լրագրողներին ասել է Վրաստանի Ֆինանսների նախարար Նիկոլոզ Գագուան:

Նոր կենսաթոշակային համակարգը ներառելու է նաև իրենք իրենց աշխատանքով ապահովող մարդկանց, բայց նրանք ստիպված կլինեն վճարել ամսական աշխատավարձի 4%-ը, քանի որ օրինագծի հեղինակների համաձայն, այս դեպքում ինքն իրեն աշխատանքով ապահովող մարդիկ՝ թե աշխատող են, թե գործատու: Նոր կենսաթոշակային համակարգը չի նշանակում հին ֆիքսված կենսաթոշակների չեղյալ համարում, որն այսօր կազմում է ամսական 180 լարի (մոտ 69 դոլար): Այն կդառնա իր սեփական ձևով` կենսաթոշակային գումարի բոնուս:

Կենսաթոշակային բարեփոխումը չի նշանակում կենսաթոշակային տարիքի փոփոխություն: Այն կմնա նույնը` տղամարդկանց համար 65 տարեկան, իսկ կանանց համար 60 տ.: Ինչ վերաբերում է հաշվից գումարի դուրս բերմանը, ապա այն անձը, ով թոշակի է անցել, չի կարողանա ամբողջությամբ հանել այդ գումարը: Հատուկ ծրագիրը կհաշվի նրա կյանքի միջին տևողությունը, կկիսի այդ գումարը, որը նա կարողացել է հավաքել և կորոշի նրա ամսական կենսաթոշակը: Օրինագիծը չի նախատեսում կենսաթոշակների ինդեքսավորումը, սակայն դրա հեղինակները չեն բացառում, որ խորհրդարան մտնելուց հետո այդպիսի կետ կարող է առաջ գալ հետագայում:

Այն դեպքում, երբ մարդը, ով հավաքել է կենսաթոշակ, մահանա, ապա նրա ֆինանսական միջոցների հասանելիությունը կուղղվի նրա ժառանգներին:

Նոր համակարգը թույլ է տալիս անձին հետաձգել իր կենսաթոշակի գնալը և շարունակել հավաքել իր խնայողությունները: Բայց այս պարագայում դուք պետք է իմանաք, որ այն բանից հետո, երբ անձը հասնի կենսաթոշակային տարիքի պետությունը և գործատուն դադարեցնում են իրենց 2%-ը փոխանցել նրա հիմնադրամին: Նա կկարողանա բարձրացնել իր խնայողությունները միայն իր սեփական 2 տոկոսով:

Նոր կենսաթոշակային համակարգը ենթադրում է կենսաթոշակային մարմնի ստեղծում, որը կներառի հոգաբարձուների խորհուրդ և ներդրումային խորհրդատուներ: Ներդրումային խորհուրդը կզբաղվի ապագա թոշակառուների արժեթղթերում, պարտատոմսերում և այլ ակտիվներում փողերի ներգրավմամբ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ սահմաններից դուրս, իսկ հոգաբարձուներինը` վարչական գործերով:

Հոգաբարձուների խորհուրդը կներառի Ֆինանսների, Էկոնոմիկայի և կայուն զարգացման, Առողջապահության նախարարներին և Ներդրումային խորհրդի նախագահին:

Կենսաթոշակային գործակալությունը պետության կողմից ֆինանսավորվելու է առաջին երեք տարիների ընթացքում, ապա այն կկարողանա գոյատևել քաղաքացիների եկամուտների հաշվին: Օրինագծի հեղինակները ակնկալում են, որ առաջին ֆինանսական տարում օգտագործվելուց հետո ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 400 միլիոն լարի (160 միլիոն դոլար):