Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Յուրի Վարդանյանին ազատել է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Եվ նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ռուբեն Սադոյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի):

Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին:

Նշենք, որ Վրաստնում Հայաստանն ունեցել է 5 դեսպան: Հայաստանի առաջին դեսպանը Վրաստանում Լևոն Խաչատրյանն (1996-1998թթ.) էր, այնուհետև Գեորգի Ալեքսանդրի Խոսրոևը (1998-2005թթ.), Հրաչ Համլիկի Սիլվանյանը (2005-2011թթ.), Հովհաննես Գերասիմի Մանուկյանը (2011-2014թ.), Յուրի Նորայրի Վարդանյանը (2014-2017թ.):