Ախալքալաքի շրջանի Էխտիլա գյուղում բոլորը շտապում են կարտոֆիլը հավաքել, որպեսզի այն ձյան տակ չմնա: Դպրոցը չի աշխատում, քանի որ բոլոր դպրոցականները օգնում են իրենց ծնողներին, իսկ փոքր երեխաները ոտքերի տակ են ընկնում, այստեղ մանկապարտեզ չկա:

ixtila

Ծուխը, որը բարձրանում է կարտոֆիլի դաշտերից, բարակ գորշ վարագույրի պես երբեմն ծածկում է Սամսարի ձյունածածկ լեռները: Ծխի հոտն ամենուր է, քանի որ դաշտերում այրում են կարտոֆիլի չորացրած ցողունները: Ծխի հոտը միախառնվում է հենց նոր փորված հողի հոտի հետ:

kartol6

Դաշտերում, Էխտիլա գյուղ տանող ճանապարհի երկու կողմերում, հարյուրավոր պարկերով կարտոֆիլ է: Այդ պատճառով հիմա գյուղը բազմամարդ չէ: Էխտիլա գյուղը գտնվում է Ախալքալաքից 13.8 կմ հեռավորության վրա: Բնակչությունը մոտ 1200 մարդ է:

Ixtila 1

Ixtila 2

Ixtila 5

Ixtila 4

Ճանապարհին հանդիպած տան բակում մրափում էր մի մեծ շուն, կողքին կինը գորգ էր լվանում էր բրեզենտի վրա, գյուղում այսպես է ընդունված լվանալ գորգերը, քանի որ ասֆալտ չկա: Տան տիկնոջ Նադեժդայի խոսքով` գյուղում կա ջուր, գազ և լույս, դրանից բացի ոչինչ: Դեպի քաղաք տանող ճանապարհը մի քիչ ավելի բարեկարգ է, սկսած հարևան Բարալեթ գյուղից մինչև քաղաք ասֆալտապատ է: Երկու աշակերտների և փոքրիկ դստեր մայրը հիմնականում մտահոգված է դպրոցում ջեռուցման բացակայությամբ:

«Դպրոցում ջեռուցում չկա, ցուրտ է: Դա մեզ համար մեծ խնդիր է: Չգիտենք, թե ինչու դպրոցը չեն ջեռուցում: Դպրոցում ցուրտ է և ծուխը դասարաններում է կանգնում, նրանք ստիպված են դասասենյակները վառարաններով տաքացնել: Սա շատ մեծ խնդիր է: Ես ունեմ դպրոցական տարիքի երկու որդի, ովքեր 5-րդ և 6-րդ դասարանում են սովորում», – ասում է Էխտիլա գյուղի բնակչուհի Աբգարյան Նադեժդան:

Այժմ դպրոցը ժամանակավոր չի գործում, քանի որ բոլորը զբաղված են բերքահավաքով, և դրանից հետո ցրտերը կընկնեն և նորից դպրոցում ցուրտ կլինի:

Ixtila 9

ixtila 7

Ավանդական վայրը, որտեղ տղամարդիկ թղթախաղ ու նարդի են խաղում, չի դատարկվում, այնտեղ նստում են այն մարդիկ, ովքեր արդեն հավաքել են բերքը:

«Ընտրություններից առաջ բոլորը գալիս են, լսում խնդիրները, որ ընտրենք նրանց: Իսկ հետո գյուղի հետ կապված խնդիրներ կան, թե՝ ոչ, ոչ-ոք չի հիշում», – ասում են գյուղացիները:

Գյուղում բոլորը միաձայն ասում են, որ ամենալուրջ խնդիրը, դա դպրոցի ջեռուցման հարցն է, որպեսզի երեխաները փայտ չկրեն դպրոց: Բայց չեն մոռանում նաև փոքր երեխաներին:

«Մենք չունենք մանկապարտեզ: Գյուղում կա մոտ 100 երեխա, բոլորը դաշտում են ծնողների հետ, քանի որ ծնողները հավաքում են բերքը, իսկ երեխաներին թողնելու ոչ մի տեղ չկա: Դա նորմալ պահանջ է, օրենքով, գյուղը պիտի մանկապարտեզ ունենա», – ասում են Էխտիլա գյուղի բնակիչները, ընդհատելով մեկը մյուսին:

Գյուղացիները ցույց են տալիս հին դպրոցի շենքը, որը հին ձևով կոչվում է «էշակ-մեյդան»: Շենքը երկար ժամանակ չի օգտագործվել որպես դպրոցի շենք: Գյուղացիները ասում են, որ այստեղ կարող է մանկապարտեզ կառուցվել:

Ixtila 8

Գյուղում գոհ չեն նաև այն բանից, որ գյուղական փողերը ծախսվել են: Նրանց կարծիքով, այդ գումարը աննպատակ են ծախսվել:

«Գնեցին խողովակներ, որպեսզի ջուրը բերեն գյուղ: Փորեցին հողը, այնտեղ տեղադրեցին խողովակներն ու փորեցին: Ջուրը այդպես էլ չհոսեց: Մեզ ոչ ոք չհարցրեց, ծիծաղելի է, ինչերին է պետք: Գիտեք, անգրագետ բնակչությանը հեշտ է կառավարել: Չի երևում, թե ինչ է կատարվում: 45 000 լարի հատկացվել է գյուղի ծիսակատարությունների տան կառուցման համար: Կառուցեցին պատերը և հեռացան: Անտարբերություն է», – ասաց մի գյուղացի, ով չցանկացավ տալ իր անունը:

Ixtila 6

Քրիստինե Մարաբյան