Մյասնիկյան փողոցի վրա սեփական տուն թալանելու փորձը ոստիկանության կողմից չի գրանցվել: Գողերը ոչինչ չեն գողացել:

Ախալքալաքում գողության մասին խոսակցությունները դարձել են սովորական, հանգիստ և անվտանգ քաղաքը դարձել է քրեական: Ամեն օր բնակիչները լսում են խանութների, տերմինալների և մասնավոր տների նոր կողոպուտի մասին:

Հոկտեմբերի 23-ին, մոտավորապես կեսօրին Մյասնիկյան փողոցում Փիլոսյանների մասնավոր տանը կատարվել է կողոպուտի փորձ: Մեր աղբյուրների համաձայն, ամենայն հավանականությամբ, տուն մտել են թռնելով քարե ցանկապատի վրայով, որը տանում է ոչ մարդաշատ ճանապարհ: Հետո գողերը բացել են պատուհանը, ներս մտնել և տակն ու վրա արել տան հյուրասենյակը և մի քանի այլ սենյակներ: Չգտնելով ոչինչ, կամ չհասցնելով գողերը հեռացել են, թողնելով թափթփված տունը, ամենուր աղացած պղպեղ են փռել ու հեռացել:

Պղպեղը խոչընդոտում է ոստիկանական շներին հետքի վրա դուրս գալ: Ըստ մեր աղբյուրի տեղեկատվության դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, բայց Վրաստանի ՆԳՆ-ի մամլո ծառայությունից մեզ հաղորդեցին, որ Ախալքալաքում ամսի 23-ին, նրանց մոտ ոչ մի նման դեպք չի գրանցվել, ոչ-ոք չի դիմել կողոպուտի վերաբերյալ: