Երկիրը, ցավոք դեռ չի կարողացել հրաժարվել վարչական ռեսուրսի օգտագործումից, – այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում:

Ըստ նրա, հանրային ծառայություններում աշխատող մարդկանց համար աշխատանքը չպետք է կապված լինի քաղաքական ընտրության ռիսկի հետ: Նախագահի հայտարարությամբ, եթե պետծառայողների նկատմամբ կատարվում է քաղաքական շեշտադրում, խնդիրը ոչ միայն ազատ կամքի ազատ արտահայտումն է, այլև մենք ընդհարվում ենք մարդու արժանապատվության ոտնահարման խնդրի հետ:

Այս համատեքստում, երկրի առաջին դեմքը գնահատել է 2017թ.-ի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: «Շատ հարցեր է տրվել պետծառայողների կամքի վերաբերյալ, որքանով էր նրանց կամքը ազատ և որքանով են անմիջական ղեկավարներ վերահսկել նրանց կամքը: Այստեղ խոսքը վերաբերում է մարդկանց, որոնց համար աշխատանքը չպետք է կապված լինի քաղաքական ընտրության ռիսկի հետ», – հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին:

Հարկ է նշել, որ բացի այն հանգամանքից, որ իշխող կուսակցությունը չի ուզում հրաժարվել վարչական ռեսուրսների օգտագործումից, նույնիսկ ընդդիմությունն է այն սկսել օգտագործել: Օրինակ, Ախալքալաքում այդ ռեսուրսը օգտագործվել է, թե «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմից, թե «Վրաստանի Հայրենասերների Դաշինք»-ի կողմից: