Գոնդուրա գյուղի բնակիչ Ա.Ա. ծնված 1982 թ.-ին, ձերբակալվել է գողության ու զենքի ապօրինի ձեռքբերման և պահպանման համար:

Վրաստանի ՆԳՆ-ի Սամցխե-Ջավախքի ոստիկանության Ախալքալաքի շրջանի վարչության աշխատակիցները գրավատնից գողացված բջջային հեռախոսի հայտնաբերման օպերատիվ հետաքննության արդյունքում Գոնդուրա գյուղի Ա.Ա. բնակչի բակից առգրավել են հրազեն:

Մեղադրյալը ընդունել է իր մեղքը:

Ներկա պահին ընթանում է հետաքննություն հրազենի և զինամթերքի ապօրինի ձեռքբերման և պահպանման, ինչպես նաև գողության վերաբերյալ (Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի և Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի հիման վրա):