Այսօր, Թուրքիայում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության ժամանակ Արտյոմ Յորդանյանը հաղթել է իտալացի մրցակցին և հայտնվել քառորդ եզրափակչում:

Արդեն հոկտեմբերի 25-ին, Արտյոմը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Իվանովի հետ: Յորդանյանը հանդես է գալիս 91 կիլոգրամ քաշային կարգում:

«Այսօր Արտյոմի առաջին մենամարտն էր, որտեղ նա վստահ հաղթանակ տարավ: Նրա տրամադրությունը մարտական է, մեծ հույսեր ունենք»,- jnews-ի հետ զրույցում նշեց Արտյոմի մարզիչ՝ Ատոմ Էլիզբարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ից 28-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվում է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որին Վրաստանը ներկայանում է 7 մարզիկով, որոնց թվում է ախալքալաքցի մարզիկ Արտյոմ Յորդանյանը: