Ախալքալաքի իշխող կուսակցության նախընտրական շտապում հերքում են, որ Ախալքալաքում կուսակցության կողմից առաջադրված երեք պատգամավորության թեկնածուները Հայաստանի քաղաքացիներ են:

Այսօր Թբիլիսիում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Գիորգի Կանդելակին պահանջել էր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մեծամասնական պատգամավորի երեք թեկնածուների, առաջադրված «Վրացական երազանքի» կողմից հեռացնել ընտրություններից: Ըստ նրա, թեկնածուներ Կարապետ Պալոյանը, Էդուարդ Էլիազյանը և Էրիկ Բերիկյանը, Հայաստանի քաղաքացիներ են, հետևաբար, համաձայն Վրաստանի օրենսդրության իրավունք չունեն մասնակցել ընտրություններին:

«Վրացական երազանքի» Ախալքալաքի նախընտրական շտապում ճեպազրույցին հնչեցված տեղեկությունների հետ, չհամաձայնեցին:

«Նրանք մեր թշնամիներն են: Այդ Կանդելակին խաբում է: Մեր պատգամավորության թեկնածուները Վրաստանի քաղաքացիներ են: Իսկ անձնագրերը, որը նրանք ցույց տվեցին, իրենք են սարքել, ծախսելով գումարներ: Միշտ ուժեղին զրպարտում են, ցանկանում են սևացնել մեր անունը: Միշտ այդպես է, աշխարհն է այդպիսին: Այդ ամենը սուտ է: Մեզ այդ մարդիկ ներկայացրեցին Վրաստանի քաղաքացիության ներքին անձնագրերը, և մենք գրանցեցինք նրանց որպես պատգամավորության թեկնածուների: Նրանք մեր քաղաքացիներն են, հոգով ու սրտով», – մեկնաբանեց «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստանի» Ախալքալաքում նախընտրական շտաբի ղեկավար Ջումբեր Լոմսաձեն: