Այս տարի տեղական իշխանությունները արգելում են նախատոնական մասայական մսի վաճառքը քաղաքային այգու տարածքում: Փոխարենը այգում կանցկացվեն մշակությաին տոնակատարություններ մինչև 2015 թվականի հունվարի 12-ը:

Ախալքալաքի Շրջանային ժողովի ունեցվածքների հանձնաժողովի կողմից ընդունած որոշման համաձայն  այս տարի արգելվում է նախատոնական մսի վաճառքը Ախալքալաքի կենտրոնական՝ Խաս Բախչա այգում:

Դեկտեմբերի սկզբներին Ախալքալաքի Վարչությունը գրություն է ուղարկել Շրջանային ժողով, որպեսզի դադարեցվի մսի վաճառքը քաղաքային այգում, փոխարենն անցկացվեն ամանորյա տոնակատարություններ:

Շրջանային ժողովի ունեցվածքների հանձնաժողովը (հանձնաժողովի նախագահն է Վիտալի Թորոսյանը) հարցը քննարկելուց հետո որոշում է ընդունել՝ դադարեցնել մսի վաճառքը քաղաքային այգում և մսավաճառներին առաջարկել մսի վաճառքը կազմակերպել քաղաքային մարզադաշտի տարածքում:

Հարկ է նշել, որ երկար տարիներ քաղաքային այգու տարածքն ամանորյա տոներին ընդառաջ վերածվում է մսի շուկայի: