Հոկտեմբերի 20-ից 28-ը Անթալիայում կանցկացվի երիտասարդների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Վրաստանի հավաքականի կազմում կմասնակցի Ախալքալաքի մարզիկ Արտյոմ Յորդանյանը 91 կիլոգրամ քաշային կարգում:

Արտյոմ Յորդանյանը հավաքականի 6 մարզիկների հետ, ովքեր ևս մասնակցելու են առաջնությանը այսօրվա դրությամբ գտնվում է Թբիլիսիում և Չեխիայի հավաքականի հետ ընդհանուր հավաքին է մասնակցում, որտեղից էլ անմիջապես կմեկնի Անթալիա։

«Լավ եմ պարապել, գնում եմ մրցմանը հաղթելու համար: Անթալիայում առաջնության անցկացնելու վերաբերյալ մտահոգություններ չունեմ, սակայն չեմ բացառում, որ խարդախություն կարող է լինել, ինչն ինձ չի անհնագստացնում: Այժմ մարզվում ենք Չեխիայի թիմի հետ և շատ լավ է, որ առաջնությունից առաջ երկու թիմերի մարզիկներ միասին են աշխատում», – մեզ հետ զրույցում ասաց Արտյոմ Յորդանյանը:

Ջուլիետա Տոնականյան