Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ներման ակտ շնորհեց 226 դատապարտյալի, նրանց թվում կան կանայք և անչափահասներ: 141 մարդ ազատ կարձակվի, իսկ 85 դատապարտյալների պատիժը կմեղմացվի:

Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց համաներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 4-ը ներման հանձնաժողովը քննարկել է դատապարտյալների 1406 դեպք: Համաներման մասին որոշումը նախագահը ընդունել է հանձնաժողովի անդամների առաջարկությունների հիման վրա:

«Այսօր բանտախցերից կհեռանա 141 մարդ, իսկ 85 դատապարտյալների պատիժը մեղմացվեց», – նշեց Կորինձեն:

Համաներման ակտը վերաբերել է 13 կնոջ և երկու անչափահաս դատապարտյալների: 13 կանանցից կալանավայրերը այսօր կթողնեն 12-ը, իսկ մեկի պատիժը կմեղմացվի:

Համաներվածների շարքում մեկը գտնվում էր անորոշ ժամկետով ձերբակալության, նախագահն նշանակել է նրա ազատ արձակման ժամկետը, նշեց Կորիձեն:

Նախագահի ադմինիստրացիան ներման ակտն արդեն ուղարկել է Վրաստանի Պատիժների կրման և պրոբացիայի նախարարություն: