Հոկտեմբերի 11-ին, ժամը 23։00-ի սահմաններում Ախալքալաքի կենտրոնում, «Ջոկեր» խաղատան դիմաց իրար են բախվել 5 ավտոմեքենա, վիրավորներ չկան։

Միմյանց են բախվել երկու Opel, Toyota Camry, Lada Priora և Land Rover մակնիշի մեքենաները։

Այս պահի դրությամբ տեղում աշխատում է Ախալցիխեից եկած ճանապարհային ոստիկանների ջոկատը։

Հարկ է նշել, որ նույն վայրում մի քանի օր առաջ տեղի էր ունեցել ևս մեկ վթար: