Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է, մեծամասնական և համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների բոլոր ցուցակները: Ախալքալաքում կուսակցությունները և դաշինքները հիմնականում առաջադրել են նոր թեկնածուներ:

Ախալքալաքի շրջանում հոկտեմբերի 21-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում են երեք դաշինք և չորս կուսակցություն:

«Բաքրաձե-Ուգուլավա-Եվրոպական Վրաստան» դաշինքը (№2) Ախալքալաքի շրջանի համամասնական համակարգով Սակրեբուլոյի (Շրջանային ժողով) թեկնածության համար ներկայացրել է 34 թեկնածուների, որոնցից 10-ը կանայք են: Առաջինը ցուցակում` քաղաքապետի թեկնածու Հարություն Ալեքսանյանն է, երկրորդը` «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների պատգամավորության թեկնածու` Արսեն Կարապետյանը: Ցուցակում երրորդը Մխիթար Իսրայելյանի անունն է: Ցուցակներում կան շատ նոր անուններ, այսինքն մարդիկ, ովքեր նախկինում քաղաքականության մեջ չեն եղել: Դաշինքը տարբեր տարածքային շրջաններում առաջադրել է մեծամասնական պատգամավորության 22 թեկնածու: Այս թեկնածուներից 5-ը կանայք են: Ախալքալաք քաղաքում կուսակցությունը ներկայացրել է երկու թեկնածու` Հարություն Ավետիսյանին և Արսեն Կարապետյանին:

«Դիմիտրի Լորթքիպանիձե, Կախա Կուկավա, ժողովրդավարական շարժում-ազատ Վրաստան» (№3) դաշինքը ներկայացրեց համամասնական ընտրակարգով 20 թեկնածու: Ցուցակում ընդգրկված մարդկանցից 7-ը կին են: Առաջինը` Աշոտ Ռաիսյանն է, երկրորդը` Վարդան Չոկանդարյանը, երրորդը` Նվեր Մոսոյանը: Այս ցանկում հիմնականում նշվում է այն մարդկանց անունները, ովքեր նախկինում չեն եղել քաղաքականության մեջ: Դաշինքում մեծամասնական թեկնածուները` 13-ն են, որոնցից երկուսը պայքարելու են Ախալքալաք քաղաքում, մնացածը` գյուղերի տարածքային շրջաններում: Քաղաքում պատգամավորության թեկնածուներն են` Կարլոս Ռաիսյանը և Ժորա Սուքիասյանը: Մեծամասնական թեկնածուների շրջանում կանայք չկան:
«Միասնական ազգային շարժում» (№5) դաշինքը ներկայացրել է համամասնական ցուցակի 16 թեկնածուներ, որոնցից 6-ը` կանայք են: Ցուցակում առաջինն է Զուրաբ Օզգեբիշվիլին, երկրորդը` Ռամազ Քերեջաշվիլին, երրորդը` Դիանա Վարդանովան: Ախալքալաքի շրջանում դաշինքը չունի մեծամասնական թեկնածուներ:

«Դավիթ Թարխան Մուրավի, Իրմա Ինաշվիլի-Վրաստանի Հայրենասերների դաշինք» (№8) կուսակցությունը համամասնական ընտրակարգով առաջադրել է 21 թեկնածու, որոնցից 7-ը կանայք են: Ցուցակում առաջինն է Սամվել Պետրոսյանը, երկրորդը` Զաքար Զաքարյանը, երրորդը` Սիմոն Մանանանը:
Կուսակցությունը շրջանի տարածքային շրջաններում առաջադրել է մեծամասնական պատգամավորների 22 թեկնածու: Սակրեբուլոյի պատգամավորի համար պայքարելու է Արմեն Ֆարմանյանը և Ադամ Զարմարյանը: Մեծամասնական թեկնածուների շարքում կանայք չկան:

«Շալվա Նաթելաշվիլի-Վրաստանի Լեյբորիստական կուսակցության» (№10) համամասնական ցուցակում կա 17 մարդ, որոնցից 4-ը տղամարդիկ են, մնացածը` կանայք: Ցուցակում առաջինն է Լյուդմիլա Ջանաշվիլին, երկրորդը` Իրինա Բեգաշվիլին, երրորդը` Ասյա Ծերոնելի: Այս կուսակցությունը նույնպես չունի մեծամասնական թեկնածուներ:

«Ազատությունը-Զվիադ Գամսախուրդիայի ճանապարհը» (№31) ներկայացրել է 17 թեկնածու, որից 9-ը կանայք են: Ցուցակում առաջին համարը Լորանդ Եզոյանն է, երկրորդը` Աղասին Եոզյանը, երրորդը` Մելքոն Կոշատաշյանը: Այս կուսակցությունը նույնպես չունի մեծամասնական թեկնածուներ:

«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը (№41) ներկայացրել է Սակրեբուլոյի պատգամավորության 16 թեկնածու` համամասնական ցուցակներով, 16 թեկնածուից 2-ը կին են: Ցուցակում առաջինը Սակրեբուլոյի նախկին փոխնախագահ Նաիրի Իրիցյանն է, երկրորդը` Գայոս Լումսաձեն, երրորդը` Արմինե Մինասյանը: Իշխող կուսակցությունը մեծամասնական թեկնածուներ ունի բոլոր 23 տարածքային շրջաններում: Նրանց մեջ չկան կանայք: Քաղաքի թեկնածուներն են Կարապետ Փալոյանը և Հակոբ Չախմախչյան:

Սակրեբուլոն (Շրջանային ժողով) տեղական ինքնակառավարման օրենսդրական մարմինն է: Ախալքալաքի շրջանում կընտրվի Սակրեբուլոյի 37 պատգամավոր: 23-ը կընտրվեն մեծամասնական ընտրատարածքներից, իսկ 15-ը` ցուցակներից:

Շուշան Շիրինյան