Ախալքալաքի հիվանդանոցում կա ոստիկանության 4 աշխատակից, այդ թվում նաև Վարչության պետը, նրանց վիճակը ծանր չէ, նրանք տարբեր աստիճանի վերքեր են ստացել: Վնասված գյուղացիները հիվանդանոց չեն դիմել:
Ներկա պահին Ախալքալաքի հիվանդանոցում հետազոտություն և բուժում են անցնում ոստիկանության աշխատակիցները: Նրանցից մեկը կոտրվածք ունի, նա անցնում է հետազոտություն, իսկ մնացածը բուժում են վերքերը:
Գյուղի տուժած բնակիչները չեն դիմել հիվանդանոց: Մեր աչքերի առաջ, վիրավորվեց Սակրեբուլոյի պատգամավոր Մկրտիչ Մղդեսյանը, ինչպես նաև արյունահոսում էր գյուղի մեկ այլ բնակիչ: Քանի մարդ է տուժել, դեռ հայտնի չէ: Վերքերը հիմնականում ստացել են քարերի շպրտումից և ուղղակի բախումներով: Ոչ-ոք հրազենային վնասվածքներ չի ստացել:
Կրակոցները, ամենայն հավանականությամբ, օդ են արձակվել հատուկ նշանակության աշխատակիցների կողմից հանգստացնելու համար հավաքվածներին: Ինչը մարդկանց սարսափի մեջ գցեց և սկսվեցին բախումները:
Ներկա պահին ՆԳ նախարար Գիորգի Մգեբիշվիլին մեկնեց ուղղաթիռով: Գյուղի բնակիչները դեռ չեն հեռանում, նրանք սպասում են մինչև ձերբակալվածների վերադարձը: Ոստիկանների հետ միասին ձերբակալվածների հետևից մեկնեց խորհրդարանի պատգամավորը: