Բանակցությունների վայրից դուրս եկան Սամվել Մանուկյանը և Սամվել Պետրոսյանը, և հայտարարեցին գյուղացիներին, որ հատուկ նշանակության զորքի կողմից երկու ձերբակալվածներին, Ներքին գործերի նախարար խոստացել է ազատ արձակել, և խաչքարի տեղադրման հարցը պետք է որոշեն հոգևոր առաջնորդները:
Հատուկ նշանակության զորքի հետ բախումների ընթացքում ձերբակալվել է Գումբուրդո գյուղի երկու բնակիչ: Ներքին գործերի նախարար Գիորգի Մեգեբրիշվիլիի հետ բանակցությունների ժամանակ տեղացիները համաձայնեցին, որ ձերբակալվածները կազատվեն, հատուկ նշանակության զորքը կհեռացվի, և գյուղացիները նույնպես տուն կգան: Տեղում դեռ կմնա Ախալքալաքի ոստիկանությունը: Այս մասին բնակիչներին հայտարարեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը և նախկին պատգամավոր և ներկայիս «Վրաստանի հայրենասերների դաշինքից» Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Սամվել Պետրոսյանը:
Բնակիչները հայտարարեցին, որ չեն ցրվելու, մինչև ձերբակալվածների ժամանումը:
Ինչ վերաբերում է խաչքարի տեղադրմանը, ապա դա պետք է որոշվի հոգևորականների մակարդակով, այլ ոչ թե Ներքին գործերի նախարարի: