Ներքին գործերի նախարար Գիորգի Մեգեբիշվիլին ժամանել է Գումբուրդո (Կումուրդո): Նա բանակցում է եկեղեցու ներսում բնակիչների հետ:
Նախարարը մտավ ներս եկեղեցու տարածք, որը հսկում են հատուկ նշանակման զինվորականներ, նախարարի հետ ներս մտան նաև մի քանի գյուղացիներ և պաշտոնյա անձինք, շատերին թույլ չտվեցին: Մեզ, լրագրողներիս նույնպես թույլ չտվեցին ներս մտնել:
Այն վայրում, որտեղ գյուղացիների նախնիների ոսկորներն են վերաթաղվել, մի քանի գյուղացիներ հավաքվել էին ու չէին հեռանում: Հենց այստեղ էին ցանկանում տեղադրել խաչքարը:
Եկեղեցուց ոչ հեռու գյուղում ավելացվել են ինչպես հատուկ նշանակության զինվորականներ, այնպես էլ զինամթերք: