Ներկա պահին բանակցություններ են ընթանում ոստիկանների և Գումբուրդոյի (Կումուրդո) գյուղի բնակիչների միջև: Բոլորը սպասում են, որ շուտով ուղղաթիռով կժամանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մեգեբիշվիլին:
Բնակիչների և ոստիկանների միջև բանակցությունները վարում է Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը: Հատուկ նշանակության ուժերի զորքը կանգնած է սպասման մեջ: Նրանց մոտ է գտնվում գյուղի մեկ բնակիչ:
Նախնական տվյալներով, կարճատև բախումների ժամանակ տուժել են գյուղի որոշ բնակիչներ, ինչպես նաև ոստիկաններ:
Հարկ է հիշեցնել, որ Գումբուրդոյի բնակիչները (վրաց. Կումուրդո) այսօր, ժամը 11:00-ին ցանկանում էին X դարի եկեղեցու բակում նախնիների վերաթաղված ոսկորների մոտ տեղադրել խաչքար, սակայն ոստիկանությունը թույլ չէր տալիս մտնել եկեղեցու բակ: Ոչ մի կողմը չի գնում փոխզիջման: Իրավիճակը սրվել է: Միջադեպի վայր են ժամանել հատուկ նշանակության ուժերը: