Գումբուրդոյի բնակիչները (վրաց. Կումուրդո) այսօր, ժամը 11:00-ին ցանկանում էին X դարի եկեղեցու բակում նախնիների վերաթաղված ոսկորների մոտ խաչքար տեղադրել, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս մտնել եկեղեցու բակ: Ոչ մի կողմը չի գնում փոխզիջման:
Առավոտից Գումբուրդոյում բախումներ են ոստիկանների և գյուղացիների միջև: Բնակիչները ցանկանում են մտնել եկեղեցու բակ և տեղադրել խաչքարը, իսկ ոստիկանությունը թույլ չի տալիս, ասելով, որ նրանք չունեն նման հրաման:
Բնակիչները չեն պատրաստվում տուն գնալ և փորձում են ճեղքել ոստիկանության շղթան ովքեր փակել են մուտքը: Բնակիչներն ու ոստիկանությունը սպասում են տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, ովքեր մեկնում են գյուղ:
Շրջանային ժողովի նախկին անդամ, իսկ այժմ պատգամավորության թեկնածու Աշոտ Սահարյանը կոչ է անում բնակիչներին ցրվելու և տեղադրել խաչքարը հոկտեմբերի 4-ին, ըստ նրա, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի տեղադրել, առանց որևէ խնդրի, սակայն բնակիչները պահանջում են երաշխիքներ, և ասում են, որ չեն ցրվի մինչև նրանք վստահ չլինեն, որ խաչքարը կտեղադրվի, իրենց նախնիների վերաթաղված գերեզմանոցի մոտ:
2016 թ.-ի ամռանը, սկսվեցին Գումբուրդո գյուղում գտնվող X-րդ դարի եկեղեցու վերականգնողական աշխատանքները: Եկեղեցու բակում աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ: Ոսկորները հետագայում վերաթաղվել են, բնակիչների կողմից այդ մասին պնդելուց հետո: Խնդիրը պատշաճ կերպով լուծելու համար բնակիչները բազմիցս կազմակերպել են հանդիպումներ հայ և վրացի հոգևորականների հետ:
Նյութի հրապարակման պահին, Ախալքալաքի Շրջանային վարչության նախագահը և Շրջանային ժողովի նախկին նախագահ Համլետ Մովսիսյանը արդեն ժամանեցին դեպքի վայր: Դեպքերի զարգացման մասին, սպասեք մեր կայքում թարմացվող նյութերում: